ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Կարապետյանի պես հայորդիներին կարող են վարակաբեկելու փորձ անել միայն անհայրենիք սրիկաները. Մենուա Հարությունյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ուղղակի ծիծաղելի է, զավեշտալի, երբ մեր օրերի մեծագույն բարերարներից մեկի՝ Սամվել Կարապետյանի եղբորորդուն, մեղադրանք է առաջադրվում կազմակերպված խմբով առանձնապես խոշոր չափի շորթման մեղադրանքով ․․․

 

Միանգամից ուզում եմ նշել, որ Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկը, միշտ աչքի է ընկել իր զսպվածությամբ ու մարդկային բարձր հատկանիշներով, կրթվածությամբ ու դաստիարակությամբ, և սա կփաստեն Նարեկին ճանաչող բոլորը։

Պատկերացնում եք՝ խոշոր չափի շորթման մեջ է մեղադրվում մի ընտանիքի ներկայացուցիչ, որը Հայաստանից դուրս աշխատած իր գումարներից ավելի քան 100 միլիոն դոլարի բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանում ու Արցախում, ավելի քան կես միլիարդ դոլարի ներդրումներ իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ, Հայաստանի ու Արցախի համար արված շատ և շատ միլիոնավոր դոլարների ծրագրեր էլ ուղղակի չեն լուսաբանվել ․․․

Հասկանում եք՝ մեր ժողովրդի մեծագույն զավակներից մեկի՝ Սամվել Կարապետյանի եղբորոդուն, մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու համար մի հոգու հաղորդումով, ով, ըստ ռուսական լրատվականների, Ռուսաստանում չեչենների հետ հայ է առևանգել ․․․ էլ չեմ էլ ուզում շարունակել, լինք կդնեմ կկարդաք՝ ում մասին է խոսքը ...

Տպավորություն ունեմ, որ ինչ-որ մարդիկ ամեն գնով փորձում են Նարեկի անունը արատավորելով արատավորել նաև, կրկնում եմ, մեր օրերի մեծագույն բարերարներից մեկի՝ Սամվել Կարապետյանի ու նրա ընտանիքի բարի համբավը, որը, իհարկե, չի ստացվելու, քանզի ցանկացած առողջ դատողությամբ օժտված հայ հասկանում է՝ ով է Սամվել Կարապետյանը, ինչ է անում Հայաստանի ու Արցախի համար, և որքան թանկ են ու կարևոր նման մարդիկ մեր ժողովրդի կյանքում։

Սամվել Կարապետյանի պես հայորդիներին կարող են վարակաբեկելու փորձ անել միայն անհայրենիք, պետական մտածողություն չունեցող սրիկաները...»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular