ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռևազյանն ընդդիմանո՞ւմ է Փաշինյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 
Քաղավիացիայի պետ Տաթևիկ Ռևազյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որպեսզի հանրությանը ներկայացնի իր «վոյաժների» արդյունքում գրանցած ձեռքբերումները: Ինչպես երևում է, Ռևազյանի գործուղումները սահմանափակվել են միայն տեսական ձեռքբերումներով, մնացածը վերաբերում է ապագային: Կարելի է ասել, որ մեկ տարվա ընթացքում այդպես էլ որևէ խնդիր, որը առկա էր ոլորտում, լուծում չգտավ: Ռևազյանը խոսում է այստեղ առկա կոռուպցիայի մեծ ծավալներից և իր կողմից բացահայտված չարաշահումներից:
 
Ըստ քաղավիացիայի պետի՝ կառավարությունում այդ ամենի մասին քաջատեղյակ են: Այդ դեպքում ինչո՞ւ գործին ընթացք չի տրվում, և հանրությունը չի ծանոթանում այն մարդկանց հետ, ովքեր այնպիսի թիվ են մսխել բյուջեից, որ անգամ Ռևազյանը չի կարողանում բարձրաձայնել:
 
Իր ձեռքբերումներից մյուսը Ռևազյանը համարում է այն, որ Սինգապուրի ավիացիոն ակադեմիան և Չինաստանի քաղավիացիան մեզ անվճար կրթություն են տրամադրելու: Իհարկե շատ ողջունելի է, սակայն մեզ՝ ո՞ւմ: Մենք ունե՞նք օդաչուներ, արդյո՞ք ոչ բոլոր մասնագետներին ենք դեռ ձեռքից տվել: Գաղտնիք չէ, որ հայազգի օդաչուները ազգային ավիափոխադրողի փակվելուց հետո նախընտրել են աշխատանք գտնել արտասահմանում, մասնավորապես ՌԴ-ում: Այս ընթացքում մենք որևէ քայլ կատարե՞լ ենք, որպեսզի մեր մասնագետները վերադառնան հայրենիք, որպեսզի դա նրանց ձեռնտու լինի, թերևս՝ ոչ: Ռևազյանը անգամ գտնում է, որ մեզ ազգային ավիափոխադրող պետք չէ, չնայած այն հանգամանքին, որ օրեր առաջ հենց վարչապետ Փաշինյանն էր հայտարարել օր առաջ ազգային ավիափոխադրող ստեղծելու անհրաժեշտության մասին: Հետաքրքիր է՝ ինչպես է ի կատար ածվելու վարչապետի հրահանգը, եթե ոլորտի թիվ մեկ պատասխանատուն դրա անհրաժեշտությունը չի տեսնում…
 
Մեկ ձեռքբերում այնուամենայնիվ Ռևազյանը գրանցել է. օդապարիկ ենք գրանցել: Ինչ խոսք, մեկ տարվա համար վատ չէ…
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular