ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդունվել են, սակայն չեն կարող սովորել. Ֆիզմաթ դպրոցում ազատ դասարան չկա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի դիմորդների ծնողները դժգոհում են. ընդունելության քննություններին անցողիկ շեմը հաղթահարած երեխաները չեն կարողանալու սովորել դպրոցում՝ դասարան չլինելու պատճառով։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին պատմեց դիմորդներից մեկի ծնողը։ 

Նա նշեց՝ ամեն տարի նման խնդիր է առաջանում, պետք է լինի 7-րդ և 8-րդ 2-ական դասարան, բայց դիմորդների մեծ թվի հետևանքով ևս մեկական դասարան բացելու անհրաժեշտություն է առաջանում․ «Ամեն տարի մեկ դասարան ավելացվել է, իսկ այս տարի տնօրենը կտրականապես հրաժարվում է բացել՝ պատճառաբանելով, թե պայմաններ և ազատ դասարան չկա։ Առաջին տարին է, երբ երեխաները նման բարձր արդյունքներ են գրանցել, և անցողիկ շեմն էլ ավելի բարձր է եղել։ Արդյունքում, ֆիզիկամաթեմատիկական առարկաներից արտակարգ ընդունակություններ ունեցող, ֆիզմաթ դպրոցի ընդունելության քննություններից բարձր միավորներ ստացած աշակերտները զրկվում են ֆիզմաթ դպրոցում սովորելու հնարավորությունից»,- ասաց նա: 

Ծնողի խոսքով՝ Ֆիզմաթի տնօրեն Հայկազ Նավասարդյանը պատճառաբանում է նաև, թե հավելյալ դասարան բացելու համար ԿԳ նախարարությունը լիցենզիա չի տալիս, սակայն իրենք դիմել են նախարարություն, այստեղից փոխանցել են՝ եթե տնօրենը դիմի իրենց և ասի, որ տարածք ունի՝ լիցենզիա կտան․ «Ստացվում է՝ մեկը մյուսի վրա է գցում, և խնդրին լուծում չի տրվում։ Սակայն Ֆիզմաթին կից գտնվում է «Ուսում» հանրակրթական դպրոց ոչ պետական ուսումնական հաստատությունը, որի ղեկավարը ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի կինն է` Սուսաննա Թամարյանը։ Այս մասնավոր դպրոցի տարածքը Ֆիզմաթը տարեկան 10 000 մլն դրամով վարձով  է տվել։ Խնդիրը կլուծվի, եթե տնօրենը ընդամենը մեկ դասարան հետ վերցնի տվյալ հաստատությունից, որպեսզի փայլուն գիտելիքներով երեխաները դուրս չմնան։ Այսինքն՝ տարածքը կա, պարզապես վարձով տրված է այլ հաստատության։ Մեզ մոտ հարց է առաջանում, թե ինչն է պատճառը, որ այս տարի տարածք չի տրամադրվում մեկ ավել դասարան ունենալու համար, այն դեպքում, երբ նախորդ բոլոր տարիներին կարողացել են գտնել տարածք»,- մտահոգություն հայտնեց դիմորդի ծնողը։ 

Նրա փոխանցմամբ՝ դիմել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, հույս ունեն, որ խնդրին լուծում կտրվի։ Խնդրում են, որպեսզի վերականգնվի Ֆիզմաթ դպրոց ընդունվելու հետ կապված արդարությունը և հնարավորություն ընձեռվի ֆիզիկամաթեմատիկական առարկաներից բարձր առաջադիմությամբ աշակերտներին սովորել այնտեղ: Այս տարի հավելյալ 2 դասարան բացել՝ մեկ 7-րդ և մեկ 8-րդ, իսկ ապագայում ամբողջությամբ վերանայել տվյալ դպրոցի ընդունելությունը, ուսուցման պրոցեսներն արդիականացնել ու բարելավել պայմանները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular