ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբեք մի ասա երբեք, միշտ սպասիր նախագահի գաղտնի քայլին

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ»-ը գրում է․

Լրատվամիջոցները հեղեղված են կառավարության հրաժարականի, նոր վարչապետ նշանակելու մասին լուրերով: Մեկնաբանությունների պակաս չկա: Թե ինչու են Հովիկ Աբրահամյանին փոխարինում Կարեն Կարապետյանով, բոլորն ավելի լավ գիտեն, քան իրենք՝ Հովիկ Աբրահամյանն ու Կարեն Կարապետյանը:

«Հրապարակը» նկատել է, որ Կարեն Կարապետյանը, եթե նշանակվի էլ վարչապետ, միեւնույն է, լինելու է միջանկյալ, որովհետեւ նոր Սահմանադրությամբ խորհրդարանական ընտրություններում հաղթող կուսակցությունը ներկայացնելու է վարչապետի իր թեկնածուին:

Կարեն Կարապետյանի արժանիքների, Ռուսաստանում ունեցած կապերի, «Գազպրոմի», հետեւաբար՝ նաեւ Կրեմլի հետ անմիջական տուրեւառությունների մասին երկար կարելի է խոսել: Անշուշտ, վատ թեկնածու չէ: Բայց մենք տեղեկություններ չունենք, որ նա ՀՀԿ-ական է, իսկ ՀՀԿ-ում վարչապետի պաշտոնը թերեւս ամենամրցակցայինն է, եթե մանավանդ հաշվի առնենք, որ մենք այլեւս ներկա իրավասություններով նախագահ չենք ունենալու: Այդուհանդերձ ասենք, որ Կարեն Կարապետյանն ուժեղ մրցակից է, նաեւ՝ ընդունելի թե քաղաքական եւ թե բիզնես շրջանակների համար:

Գլխավոր հարցերից մեկը Հովիկ Աբրահամյանի հետագա ճակատագրի հարցն է: Լրատվամիջոցներն արդեն հասցրել են նրան նշանակել ՀՀԿ շտաբի պետ, նախագահի աշխատակազմի ղեկավար, հետ բերել ԱԺ նախագահի պաշտոնին, նշանակել ԲՀԿ ղեկավար եւ բազում այլ տեղաշարժերի ենթարկել:

Չգիտես ինչու, սակայն, չեն խոսում այն մասին, որ, հրաժարական տալով, Հովիկ Աբրահամյանը կարող է գլխավորել ՀՀԿ ցուցակն առաջիկա ԱԺ ընտրություններում, այնուհետեւ կրկին ստանձնել վարչապետի պաշտոնը կամ դառնալ ՀՀ նախագահ:

Հիշենք Սերժ Սարգսյանի հայտարարությունները պաշտոնավարման ավարտից հետո նախագահի կամ վարչապետի պաշտոններ չզբաղեցնելու մասին: Հետեւաբար, եկեք չբացառենք Սերժ Սարգսյանի կողմից իշխանությունը սահուն կերպով այլ մարդկանց փոխանցելու միտումը եւ իր քաղաքական ապագայի դասավորման ձգտումը: Իսկ դրա առաջին գործնական քայլն ԱԺ ընտրություններն են, որոնց նախագահը պատրաստվում է ամենայն լրջությամբ:

Այո, մեծ է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանը շարունակաբար կվերընտրվի ՀՀԿ ղեկավարի պաշտոնում եւ այդկերպ կմնա քաղաքական պրոցեսների կիզակետում: Այս քայլով նա կգերազանցի իր նախորդներին, որոնք, չգիտես ինչից նեղացած, ջահել-ջահել գնացին թոշակի՝ չպահելով, վարկաբեկելով իրենց քաղաքական հենարանները, անգամ հրաժարվելով նրանցից: Պահելով կուսակցությունը՝ Սերժ Սարգսյանը կշարունակի վճռական ազդեցություն պահպանել իշխանության բոլոր օղակների վրա, եթե, իհարկե, մինչ այդ կարողանա հաղթել ԱԺ ընտրություններում: Այդ հաղթանակի համար է նա այսօր կատարում այս մեծ փոփոխությունները՝ իր մարդկանց աստիճանաբար հարմարեցնելով ապագա պաշտոններում:

Մինչ սահմանադրական հանրաքվեն, ընդդիմադիր մամուլը հաճախ էր անդրադառնում Սերժ Սարգսյանի ժառանգորդի խնդրին եւ նշում, որ նախագահը ժառանգորդ չի աճեցրել: Գրում էին, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը բերեց Ռոբերտ Քոչարյանին, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանին, ապա հայտնի չէ, թե ում է բերելու Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն իր ասուլիսներից մեկի ժամանակ, անդրադառնալով այդ հարցին, հայտարարեց՝ կարող եմ առնվազն 5 անուն նշել, որ պատրաստ են նախագահի պաշտոն զբաղեցնել, սակայն չեմ անի դա, որ այդ մարդկանց չսկսեն բզկտել: Դժվար է ասել՝ Սերժ Սարգսյանը երբեւէ կասի՞, թե ովքեր էին իր մտքում եղած այդ հինգ մարդիկ, թե՞ ոչ: Բայց դա սահմանադրական փոփոխություններից հետո արդեն էական չէ։ Պարզապես պետք է ընդունել, որ ժառանգորդի, ավելի ճիշտ՝ իր քաղաքական ապագայի մասին Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, մտածել է: Եվ հիմա արդեն, դեռեւս նախագահի պաշտոնում, նա իր մարդկանց սահուն կերպով տեղաբաշխում է իշխանության բարձունքներում՝ ակնկալելով նրանց հետագա նվիրվածությունն այն քաղաքական ուժին, որի ղեկավարն է ինքը:

Իհարկե, կարելի է ասել՝ աստիճանաբար իրականություն է դառնում Շարմազանովի հայտարարությունն այն մասին, որ բոլորն անցնելու են Մելիք-Ադամյան փողոցի գրասենյակով: Սերժ Սարգսյանը չի շտապում շատ ցցուն կերպով դա ցուցադրել: Առայժմ բոլորն անցնում են նախագահի նստավայրով:

Կուսակցապետությո՞ւն է ստեղծում Սերժ Սարգսյանը: Այս մտավախությունն էլ կա, անշուշտ: Սակայն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանը երկխոսելու եւ երկխոսացնելու մեծ վարպետ է, կարելի է հույս ունենալ, որ դա այն կուսակցապետությունը չի լինելու, որն այնքան տագնապեցնող է: Մեր աչքի առջեւ այնպիսի հրաշքներ են կատարվել, որ մենք այլեւս ոչնչից չենք զարմանում:

Սերժ Սարգսյանն արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ այնպիսի «կտրուկ շրջադարձեր» է իրականացնում, որ ՀՅԴ-ն, օրինակ, լքում է կոալիցիան եւ կրկին վերադառնում, ՀԱԿ-ի նման սրսուռ ընդդիմությունը, մի լավ երկխոսացվելուց հետո, տուն է գնում, Րաֆֆի Հովհաննիսյանը ոտքի ելած ժողովրդին տանում է մոմ վառելու, ամենքին ու ամեն ինչ իր հետեւից տանող ԲՀԿ առաջնորդը հեռանում է քաղաքականությունից ու բարեկամություն անում նրա հետ, Արթուր Բաղդասարյանի նման «խոստումնալից» գործիչը գնում է ընդդիմադիր դաշտ եւ կորչում այնտեղ՝ վերածնվելու հույսով:

Փաստ է նաեւ, որ Սերժ Սարգսյանը կարողացավ «Սասնա ծռերի» հարուցած խնդիրն այնպես կարգավորել, որ բանը չհասներ արյունահեղության: Նրա նախորդներից ո՞ր մեկն էր ընդունակ այսպիսի մանեւրների: «Կգռսեին, կեթար»՝ ով մեզ հետ չէ, մեր դեմ է հայտնի սկզբունքով:

Այսօր Հայաստանում նոր ընդդիմություն է ի հայտ գալիս: Այս ընդդիմությանն արդեն երկխոսեցնելու ոչ մի պատճառ չկա: Ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր», «Համախմբում» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների, մենք առնվազն չհայհոյող, քաղաքական պայքարը նախընտրող ուժերի ենք տեսնում:

Եվ սա նույնպես Սերժ Սարգսյանի նախագահության տարիների երեւույթ է, ինչն անպատկերացնելի կլիներ սրանից 10, 15, 20 տարի առաջ, երբ կուսակցություններ ու թերթեր էին փակվում, կուսակցական գրասենյակներ ու խմբագրություններ ավերվում: Կասեք՝ կյանք է, առաջ է գնում: Դա էլ կա, իհարկե, բայց եւ չմոռանանք, թե ինչերի ընդունակ կլիներ էությամբ բռնակալը, եթե ունենար այն բոլոր հնարավորությունները, որ նախկին սահմանադրություններով ունեին ՀՀ նախագահները:
Պետք է նաեւ ընդունել, որ Սերժ Սարգսյանին շատ քիչ, համարյա ոչինչ չի հաջողվել անել տնտեսության զարգացման ուղղությամբ:

Արտագաղթը մեծացել է, գործատեղերը կրճատվել են, մարդկանց սոցիալական վիճակը՝ վատթարացել: Մի կողմ թողնելով օբյեկտիվ պատճառները՝ նշենք, որ այս ամենը հաղթահարելու համար մեկ կուսակցության ներուժը բավարար չէ: Ինչքա՞ն կարող մարդիկ ունենք, որ կուսակցական պատնեշներով մեկուսացված են երկրի ղեկավարմանը մասնակցելու հնարավորություններից:

Այս երեւույթը պետք է վերցնել, իսկ դրա համար խորհրդարանական կառավարման մոդելը, թերեւս, լավագույն նախապայման է: Ուստի բոլոր կուսակցությունների դռները պետք է բաց լինեն՝ միմյանց հետ խոսելու, բանավիճելու, միմյանց տեսակետ քննադատելու եւ այդ ամենի արդյունքում մնայուն որոշումներ կայացնելու համար: Սա վերաբերում է նաեւ ՀՀԿ-ին, որ դադարել է քաղաքական մարտիկ լինել եւ վերածվել է մոնստրի՝ իրենից վանելով ամենքին ու ամեն ինչ:

Կանգնել նման կուսակցության գլխին ու շարունակել հին ձեւով, այսինքն՝ սեփական ձեռքերում կենտրոնացնել ամեն ինչ, այլեւս հնարավոր չէ եւ չի լինելու: Նաեւ այս ֆրոնտում է, որ Սերժ Սարգսյանը պետք է դասավորի իր քաղաքական ապագան, ինչքան էլ իր մարդիկ լինեն իշխանության բարձրագույն պաշտոններում:

Հակառակ պարագայում հետագա ձախողումների ողջ թուքումուրը դարձյալ իր կողմն է ուղղվելու:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular