ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կովերի անկման միակ պատճառը եղել է փքվածությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Ծովինար, Կարմիրգյուղ, Արտանիշ, Լճափ գյուղերում 2019 թվականի հուլիսի 5-9-ի ընթացքում գրանցվել են խոշոր եղջերավոր անասունների անկման դեպքեր, որոնց շուրջ բնակչության կողմից սոցիալական ցանցերում կամ առանձին լրատվամիջոցներում տրվել էին  տարատեսակ մեկնաբանություններ:

Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի հավաստմամբ՝ 10 խոշոր եղջերավոր անասունի  անկում գրանցվել է Կարմիրգյուղում, 9-ը՝ Ծովինարում, 6-ը՝ Կարճաղբյուրում, 8-ը՝ Արտանիշում, 3-ը՝ Լճափում: «Մենք արդեն ստացել ենք լաբորատոր հետազոտությունների պատասխանները, համաձայն որոնց՝ խոշոր եղջերավորների անկումը կապ չունի թունավորման հետ, առավել ևս՝ Սևանա լճի ջրի: Այն եղել է առվույտի առաջացրած փքվածության արդյունք»,- նշեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը:

ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ Արշակ Էլիզբարյանը ևս հաստատեց անկման հասած խոշոր եղջերավորների քանակը և հիմնական պատճառը: «Լաբորատոր փորձաքննության արդյունքներով Գեղարքունիքի մարզի Ծովինար, Կարճաղբյուր, Արտանիշ և Լճափ համայնքներում անկած անասունների մանրէաբանական և մակաբուծական հետազոտության ներկայացված նմուշներում ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել: Ըստ հերձման արդյունքների` ներքին օրգաններում որևէ ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել, կլինիկական, համաճարակաբանական հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս պնդել, որ կենդանիներն փքվածություն են ունեցել: Այնպես որ, անասունների անկումները ոչ մի կապ չունեն ջրային թունավորումների հետ, դրանք հետևանք են առվույտի առաջացրած փքվածության, որոնք տեղի են ունենում ոչ միայն Սևանա լճին հարակից տարածքներում, այլ նաև հեռագնա արոտներում, որտեղ կան առվույտի դաշտեր: Ի դեպ, փքվածություն նկատվել է շատ անասունների մոտ, որոնցից մեծ մասին անասնաբույժներին հաջողվել է փրկել: Իսկ ավելի անհուսալի վիճակում գտնվողներին ենթարկել են հարկադիր մորթի, որոնց մսի օգտագործումը միանգամայն անվնաս է, թույլատրելի»,- հավաստեց  Արշակ Էլիզբարյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular