ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆուտբոլի Նորվեգիայի թիմն ուզում է շարունակել հաջողությունը Եվրո-2019-ում

ՍՊՈՐՏ
 

Նորվեգիայի ֆուտբոլի Մ19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Գաներ Հալենն ուզում է Եվրո-2019-ում ևս  շարունակել իր թիմի հաջողությունը, որը գրանցել են մինչ այս:

«Նորվեգիան նմանատիպ բարձրակարգ մրցաշարի եզրափակիչ փուլում խաղալու փորձ չունի: Միայն անցած տարի է, ինչ հասել ենք եզրափակիչ: Մենք լավ խաղացինք Էլիտ Ռաունդում և խմբում գրավեցին առաջին տեղը: Ամեն ինչ անելու ենք մեր ունեցած հաջողությունը շարունակական դարձնելու համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հալեն:

Մարզչի կարծիքով իրենց՝ B խմբի ֆավորտը Ֆրանսիայի ընտրանին է, իսկ մուս թիմերը հավասար հնարավորություն ունեն: Նորվոգիայի ընտրանին կորուստներ չունի և պատրաստ է մրցաշարի մեկնարկին:

Եվրոպայի 2019 թվականի մինչև 19 տարեկանների առաջնությունն այս տարի կանցկացվի Հայաստանում: Հանդիպումները կկայանան «Հանրապետական», «Բանանց», ՀՖՖ տեխնիկական կենտրոնի մարզադաշտերում:

 8 թիմերը բաժանված են երկու ենթախմբերի` A, B: A խմբում Հայաստանի ընտրանու հետ ընդգրկված են նաև Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականները: B խմբում կմրցեն Նորվեգիայի, Իռլանդիայի, Չեխիայի և Ֆրանսիայի ընտրանիները:

 Բացման հանդիսավոր արարողությունը և առաջին խաղը կկայանան հուլիսի 14-ին «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ ուժերը կչափեն Հայաստանի և Իսպանիայի թիմերը: Հանդիպումը կմեկնարկի 18:45-ին:

Եվրո-2019-ի տոմսերն արդեն վաճառքում են և արժեն 200-500 դրամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular