Տղաների մոտ փորձի պակասը զգացնել տվեց. Ոսկանյան
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի կարծիքով Եվրո-2019-ի անդրանիկ խաղում թիմը չարեց իր առավելագույնը:
Լրագրողների հետ զրույցում Ոսկանյանը փաստեց, որ մարզումերի ժամանակ հատուկ ուշադրություն են դարձրել ստանդա դիրքերի վրա: «Մեկու-մեկու պայքարներում մենք պարզապես զիջեցինք: Պլանավորված էր այնպես, որ եզրափային փոխանցումների ժամանակ ֆուտբոլիստները պետք է այնպես անեին, որ երկրորդ ֆուտբոլիստը գար օգնության: Ինչը պարզապես չստացվեց»,-ասաց նա:
Ոսկանյանը կարծիքով կիսապաշտպանության գծում Հայաստանի հավաքականը լավ չէր գործում և չէր վերահսկում խաղը: «Սա մեր հավաքականի առավելագույնը չէր, թիմը կարող է ավելին: Իսպանիայի ընտրանին ամենահզոր թիմերից մեկն է: Տղաներն ամեն ինչ փորձեցին, բայց փորձի պակասն ակնհայտ էր»,-ասաց մարզիչը:
Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության մեկնարկային տուրում Հայաստանի ընտրանին մրցեց Իսպանիայի հետ և պարտվեց 1:4 հաշվով:
A խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հունիսի 17-ին կխաղա Իտալիայի հետ (Հանրապետական մարզադաշտ, ժամը 21:00-ին), իսկ Պորտուգալիան ուժերը կչափի Իսպանիայի հետ (Բանանց մարզադաշտում):