ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առնվազն երկու կամ երեք պատգամավոր «Իմ քայլ»-ից դուրս է թռչելու. քաղտեխնոլոգ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եթե նախորդ իշխանություններին քրեաօլիգարխիկ համակարգն էր իշխում, այժմ անձնիշխան համակարգն է իշխում: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն` անդրադառնալով կառավարման համակարգի հետհեղափոխական զարգացումներին։ 
«Անցած տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից առաջ երկրում քրեաօլիգարխիկ համակարգն էր իշխում, քրեաօլիգարխիան ստեղծել էր մի համակարգ, որն ամբողջովին սպասարկում էր իր շահերը՝ Ազգային ժողով, Կառավարություն, ուժային կառույցներ, դատական ինստիտուտ եւ այլն: Իսկ հիմա ստեղծվում է անձնիշխան համակարգ, որը սպասարկում է մեկ անձի շահերը, գործադիր իշխանությունը, Ազգային ժողովը, ուժային կառույցներն արդեն ամբողջովին այդ համակարգի մասն են կազմում, եւ մնացել է դատական համակարգը մասնակի, Սահմանադրական դատարանը եւ Արցախի ղեկավարությունը, որոնք դեռեւս այդ համակարգի մաս չեն կազմում: Այսինքն՝ նախկինում գործող քրեօլիգարխիկ եւ հիմա գործող անձապաշտական համակարգերը բովանդակությամբ տարբեր, բայց ըստ էության նույն համակարգերն են եւ բոլոր բացասական երեւույթները, որոնք այն ժամանակ կար, հիմա տեղափոխվել է այս համակարգի մեջ»,- ասաց նա: 
Բադալյանի կարծիքով` ինչպես նախկինում ՀՀԿ-ն, այնպես էլ հիմա «Իմ քայլը» դաշինքը եւ ՔՊ-ն մեկ անձի շահերն են սպասարկում. «Ինչպես այն ժամանակ կային համակարգային խմբեր, հիմա էլ այդ խմբերը ձեւավորվում են, եւ այդ խմբերի 2 բախում արդեն տեսել ենք: Մեկը դիալիզի նյութերի հետ կապված առողջապահության նախարարի եւ ՊՎԾ ղեկավարի միջեւ, մյուսը Աբովյանի քաղաքապետի ընտրություններում՝ մարզպետի եւ պատգամավորի միջեւ: Դրանք դեռեւս խմբեր չեն, դեռեւս խմբակներ են, որոնք կամաց-կամաց պետք է դառնան խմբեր»: 
Քաղտեխնոլոգի կարծիքով` ձեւավորվում է զարգացման չտանող համակարգ: 
«Հիմա ՔՊ-ում նույն երեւույթներն են, ինչ հանրապետականում էին` 1998-99, 2000 թվականներին, որոշակի մաղումներ կգնան: Կարծում էին, որ Սասուն Միքայելյանը մանդատը վայր կդնի, բայց նա մանդատը վայր չդրեց: Առնվազն երկու կամ երեք պատգամավոր «Իմ քայլ»-ից դուրս է թռչելու, այսինքն` նույն գործընթացն է, ինչ-որ նախկինում: Հիմա կուսակցությունում գնում է պայքար, թե ով է ասող լինելու, եթե հիշենք Կոտայքի մարզպետի եւ Սասուն Միքայելյանի վեճը, Սասուն Միքայելյանը ասում էր, որ մարզպետն ուզում է մարզում ասող լինի, եւ ով է ավելի մոտ լինելու իշխանությանը․ մոտավորապես այդ կռիվն է գնում»,- ասաց նա` միաժանակ ընդգծելով, որ կուսակցությունում ոչ թե պառակտման, այլ ինքնամաքրման գործընթաց է:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular