ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետի հրաժարականը որքանո՞վ կփրկի Հայաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Անկեղծ ասած` հասարակությունն այնքան հուսալքված վիճակում է, որ այլևս չի հավատում, որ այս կամ այն պաշտոնյայի հրաժարականը կարող է երկրում ինչ-որ բան փոխել դեպի լավը: Իրականում, դա հենց այդպես է, քանի որ «համակարգային փոփոխություններ» ասվածը, անցյալն ու ներկան կարմիր գծով իրարից առանձնացնելն ու կուտակված հարցերին արմատական լուծումներ տալն այդպես էլ մնացին թղթի վրա:

Իրականում որևէ ողջամիտ մարդ չէր էլ պատկերացնում, թե ինչպես կարող է երկրի այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան վերջ դնել երկիրը կուլ տված կոռուպցիային, երբ կառավարման համակարգը հենց դրա շնորհիվ է հասել նման ծայրահեղ իրավիճակի:
Սա ընդհանրապես, իսկ մասնավորապես, դժվար է պատկերացնել նաև, որ որևէ մեկին իրականում կհաջողվի պայքարել համատարած կոռուպցիայի դեմ, քանի որ, ինչպես ժողովուրդն է ասում, մեկի պոչը մյուսի տակն է: Ուստի նրանցից որևէ մեկին «դիպչելու» դեպքում դոմինոյի էֆեկտով կքանդվի տարիների ընթացքում «ձևավորված» ողջ այն բուրգը, որի վրա հարմար տեղավորված են նույն այդ իշխանավորները:

Ու եթե ներկայիս իշխանություններն արդեն հասցրել են հոգեբանորեն պատրաստվել նման վայրէջքի, ապա դրանից հետո ով ինչ ճանապարհով կգնա կամ իրադարձությունների բերումով ով որտեղ կհայտնվի, այնքան էլ կարևոր չէ, սակայն կարևոր է, որ ի վերջո մեղավորները պատժվեն երկիրը վաշխառուի հոգեբանությամբ մսխելու, ժողովրդին կեղեքելով սեփական գրպանները լցնելու և հետո այդ գրպանների պարունակությունը օվշորներում բազմապատկելու և երկիրը սպանող բազմաթիվ քայլեր կատարելու համար:
Ի դեպ, «պատասխանատվության ենթարկել» ասելով հասարակությունը նկատի ունի ոչ թե նախկին պաշտոնյաների ազատազրկումը, հետապնդումը և այլն, այլ «միլիոնանոց» դղյակներ կառուցելու վրա ծախսված գումարների և այլ եկամուտների մասին հասարակության առջև իրական հաշվետվության ներկայացումը:

Ի վերջո, հասարակությունն իրավունք ունի իմանալ, թե ինչպես է պատահում, որ միայն ու միայն երկրի ֆինանսական հոսքերը կառավարողների մերձավորներին է հաջողվում հաջողություններ գրանցել բիզնեսում, 100 հազար դոլար արժողությամբ մեքենաներ գնել կամ «միլիոնանոց» տներ կառուցել իրենց սերունդների համար:

Թե ով կլինի հաջորդ «հրաշագործ» վարչապետը, ում կհաջողվի միայնակ պայքարել կոռուպցիայի մեջ կարծրացած ու սեփական ճահճում նեխած իշխանական բուրգի դեմ, դեռ պարզ չէ, բայց որ նրա համար հեշտ չի լինելու, միանշանակ է:

Ի դեպ, որպես նոր վարչապետի թեկնածու շրջանառվում է Կարեն Կարապետյանի անունը, սակայն հարց է ծագում, թե եթե նրան չհաջողվեց նույնիսկ մայրաքաղաքում կարգ ու կանոն հաստատել, ինչպես է կարողանալու երկրում ինչ-որ բան փոխել:

Ստացվում է, որ առաջիկա ամիսներին կրկին կա´մ ականատես կլինենք նոր տեքտոնական տեղաշարժերի, կա´մ կշարունակենք լսել պարզ բառերից կազմված սին ու դատարկ ինչ-որ արտահայտություններ, որոնց միջոցով կրկին փորձ կարվի փափուկ բարձ դնել ժողովրդի գլխի տակ` իշխանությունների գոյությունը կրկին երկարաձգելու և ոչ թե արմատական որևէ հարց լուծելու համար:
Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular