ՍՊԸ-ի աշխատակիցների կոշիկների մեջ հայտնաբերվել է ոսկու խտանյութի նմանվող թրջված զանգված
ԻՐԱՎՈՒՆՔՀուլիսի 12-ին, ժամը 19.20-ին, ոստիկանությունում ՍՊԸ-ներից մեկի անվտանգության աշխատակցից հաղորդում է ստացվել, որ հերթական ստուգայցի ժամանակ, վարչական-տնտեսական մասնաշենքի հանդերձարանում նկատել են նշված ՍՊԸ-ի 4 աշխատակիցների կոշիկները, որոնցից 2-ի մեջ առկա է եղել ոսկու խտանյութի նմանվող թրջված զանգված:
Ոստիկանությունից հայտնում են, որ նշված զանգվածը փաթեթավորվել եւ ուղարկվել է փորձաքննության:
Կասկածյալները բերման են ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:
Հանգամանքները եւ վնասի չափը պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: