ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զարգացում բարեգործության փոխարեն. Արսեն Թորոսյան (լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 
 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

«Զարգացում բարեգործության փոխարեն:

Այսօր վարչապետի, կառավարության մի շարք անդամների հետ Լոռիում էինք, Դեբետ համայնքում: Այցելել էինք Հայաստանի մանուկների հիմնադրամի սմարթ կենտրոնը, որը մի նախաձեռնություն է միտված մեր գյուղական համայնքների զարգացմանը` երեխաներից մինչև նրանց ծնողներ: Այդ կենտրոնում երեխաները սովորում են օտար լեզուներ, երգել, պարել, առողջ ապրել, ծրագրավորել, մասնակցում են տարատեսակ խմբակների` ռոբոտաշինություն, թատերական խմբակ և այլն: Իսկ նրանց ծնողները այդ ընթացքում նույնպես կարող են սովորել օտար լեզուներ և այլ նոր հմտություններ ձեռք բերել:

Կարող եք հարցնել, թե ինչու եմ ես սրա մասին գրում: Գրում եմ, որովհետև այն սփյուռքի մեր հայրենակիցների մի նախաձեռնություն է` միտված մեր երկրի ու հատկապես դրա գյուղական համայնքների զարգացմանը, որոնք դրա կարիքն ամենից շատ ունեն: Հենց զարգացմանը, մեր քաղաքացիների սեփական գիտելիքների և հմտությունների ուժեղացմանը, որպեսզի նրանք իրենց ամբողջ կյանքի ընթացքում կարողանան ինքնուրույն, առանց որևէ նվիրատվության կամ բարեգործության փոխել իրենց կյանքը և մեր երկիրը: Նման նախաձեռնությունները բարեգործություն չեն, նրանք վեր են դրանից, երբ սփյուռքի մեր հայրենակիցները պարզապես որևէ ապրանք, թեկուզ կարևոր, կամ ծառայություն են առաջարկում մայր հայրենիքում ապրող իրենց հայրենակիցներին: Այդ ժամանակներն անցել են կամ պետք է անցնեն:

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի մանուկների հիմնադրամի հիմնադիր Գարո Արմենին իրապես զարգացնող նախաձեռնության համար, որը կարող է օրինակ լինել բոլորի համար»:

 

 
 
 
 
 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular