ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ է մարտական հերթապահության կանոնների խախտման արդյունքում մահացած զինծառայողը պարգևատրվել մեդալով .«Չորրորդ իշխանություն»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Երեկ լրահոսում պաշտոնական հաղորդագրություն հայտնվեց, որոնք, մեղմ ասած, որոշ հարցեր են առաջացնում։ Առավոտյան դեռևս ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասված էր.

«Սեպտեմբերի 7-ին՝ ժամը (11:30-ի սահմաններում, ՊԲ- հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ..ծնված Արման Ալիկի Ղանդիլյանը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»։

Դրանից ժամեր անց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պաշտոնական կայքէջում հայտնվեց մի հաղորդագրություն՝ հետևյալ վերնագրով. «Հրամանագիր հետմահու պարգևատրման մասին»։ Հաղորդագրության բովանդակությունը հևտևյալն էր.
«Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արման Ղանդիլյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով


Այսինքն՝ մի դեպքում ստացվում է, որ զինծառայող Արման Ղանդիլյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել «մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում», մյուս կողմից՝ արագորեն Բակո Սահակյանը զոհված զինծառայողին հետմահու պարգևատրում է «Լեռնային Ղարարաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար»։ Սա, իսկապես, արտառոց զուգադիպություն է։

Հաղորդագրությունների տեքստերի այս հակասությունը հեռուն գնացող ենթադրությունների տեղիք է տալիս ու հարց է առաջանում՝ ի՞նչ է տեղի ունեցել, որ Արցախի նախազահը կայծակնային արագությամբ որոշում է կայացրել «Արիության մեդալ» շնորհել զոհված զինծառայողին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular