ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործող քաղաքական համակարգի թույլատրելիության և հասարակական պահանջարկի պայմաններում Տարոն Մարգարյանը ցուցաբերում է մի քանի անգամ ավել արդյունավետ կառավարում, քան նրա նախորդները. Լևոն Մարգարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լևոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Չնայած այս պահին որևէ պաշտոնական և հավաստի տեղեկատվություն չկա կառավարության փոփոխության և նոր վարչապետի մասին, բայց բավական բաց արվող արտահոսքերը բավարար են իրավիճակն ինչ-որ առումով հասկանալու համար:

Ամեն դեպքում, հաշվի առնելով հայաստանյան քաղաքականության կուլիսային բնույթն ու ապրիլ-հուլիսից հետո ստեղծված նոր իրավիճակն ու այդ իրավիճակում ռուսական գործոնի կարևորումը, մեծ է վտանգը կոնսպիրոլոգիաների ծուղակն ընկնելու, ինչպես որ անում են շատ հաստիքով արևմտամետներ, 5 տարի առաջ դոմինանտ ռուսամետ-արևմտամետ դիսկուրսի կաղապարների մեջ տեղավորելով այժմ տեղի ունեցող դեպքերը: Փորձը ցույց տվեց, որ սև-սպիտակ դիխոտոմիան չի աշխատում և չի բացատրում ոչինչ, քանի որ գործընթացն ավելի բարդ է ու նյուանսներով լիքը:

Առայժմ պարզ է մի բան. կա ահռելի կուլիսային ճնշում ռուսների կողմից սկսած ապրիլից: Հուլիսից արդեն պարզ դարձավ, որ ռուսներն ամեն ինչ անելու են պառլամենտականի անցնող Հաայաստանում ինչ-որ կերպ ներկայանալու համար, դա կլինի թե գործադիրում, թե օրենսդիրում: Պառլամենտական կարգն ընդհանրապես ռուսների կաշմառն է, եթե առաջ աշխատում/սպառնում/սիրաշահում էին մի հոգու, ապա այժմ պիտի մտնեն բարդ կոմբինացիաների մեջ:
Կառավարության փոփոխություն նախատեսվում էր վաղուց և նոր կառավարության ՝ Սերժ Սարգսյանի խոսքերով վստահության կառավարության թեմայի մեջ ռուսական կողմը փորձ է արել ինչ-որ կերպ տեղավորվել:

Զուգահեռ ահռելի գումարներ են դրվել Համախմբում, Ալյանս, Օեկական Վերածնունդ կուսակցությունների մեջ որպեսզի ՏԻՄ ընտրություններին չեղած տեղից աղմուկ հանեն ՝ հետագա պառլամենտականին ընդառաջ հող ստեղծելու համար:

Ամենայն հավականությամբ արդեն ՏԻՄ ընտրություններից հետո այս ուժերը կհամալրվեն ռուսահայ պոպուլյար սուբյեկտներով: Ընդ որում, եթե Կարապետյանի վարչապետացման հետ խնդիրներ առաջանան, նա արդեն կկարողանա ուղղակի համագործակցության մեջ մտնել Համախմբան հետ:

Արա Աբրահամյանի քաղաքական հայտն էլ չի կորել: Չմոռանանք նաև, որ Կարապետյանի վարչապետացման հավանականության մասին սլիվը մամուլում հայտնվեց գազպրոմին մեր ունեցած ահռելի պարտքի շուրջ տևական աղմուկից հետո:
Կարապետյանի անձի շուրջ աշխատում է ինչ որ փիառ ծրագիր, որոնց հիիմնական թիրախներն են լինելու ՝ նրան ի համեմատ մեր լֆիկների որպես բարեկիրթ ինտելեկտուալ ներկայացնելը, մասնավորապես Երևանի քաղաքապետերի շարքում նրան առանձնացնելը: Բարեկրթությունը դեռևս բավարար պայման չէ, մանավանդ, եթե այդ բարեկիրթը մեր բարեկիրթը չէ: Մենք տեսել ենք նաև մեր բարեկիրթներին ՝ Տիգրան Սարգսյանի կառավարությանը և զգացել ենք նրանց ու տնտեսության, նրանց ու հասարակության միջև եղած հաղորդակցային ճգնաժամը:

Ինչ վերաբերում է քաղաքապետերին և մասնավորապես նրանց կառավարման արդյունավետությանը ՝ գործող քաղաքական համակարգի թույլատրելիության և հասարակական պահանջարկի պայմաններում Տարոն Մարգարյանը ցուցաբերում է մի քանի անգամ ավել արդյունավետ կառավարում, քան նրա նախորդները, եթե չլինեին տրանսպորտի դեմ թանկացման ակցիաները, նա հավակնելու էր իշխանության ամենամեծ ռեյտինգն ունեցող գործիչը լինել:

Արդեն վարչապետացումից հետո Կարապետյանի համար գործարկված փիառ խմբակները տարածելու են «Սերժը չի թողնում աշխատեմ» թեզը: Մեծ հույս ունեմ, որ իր վատ խասյաթի համաձայն, Սերժն իրոք չի թողնի նոր վարչապետին աշխատել և կանի այն, ինչ անումա ամենալավը ՝ քաղաքականապես «կփչացնի» ևս մեկ հավակնոտ սուբյեկտի, եթե 5 ամիսը բավարարի:

Հաատկանշական է նաև, որ ամերիկյան փորձագիտական շրջանակները, որոնք ինչպես մեր մոտ և ՌԴ-ում, այնպես էլ ԱՄՆ-ում հաճախ ներկայացնում են բաներ, որ իշխանութունն ուղիղ ասել չի կարող, հիասթափություն են հայտնում Հայաստանից և արդեն բացահայտ խոսում այն մասին, որ ռուսների կողմից կան ահռելի ճնշումներ: Սրան նախորդել էին ռուսական շրջանակների պնդումներն այն մասին, որ ամերիկացիներն ինչ որ բաներ են ձեռնարկում, հրապարակվել էին դեսպանատան իբր գործակալների անուններ: Իսկ Վարուժան Ավետիսյանը բանտից նամակ-վերլուծություն է գրում, որտեղ վերահստատելով ռուսական գաղութատիրության դեմ պայքարի առաջնահերթությունը, ռուսական գաղութատիրությունը համեմատում է ամերիկյանի հետ ՝ նշելով, որ վերջինս ի տարբերություն ռուսականի գործընկերային շանսեր է տալիս:

Ենթադրում եմ, որ Ծռերի թեման այլևս դառնում է ֆոլկլյորային, իսկ նրանց քաղաքական հատվածը «պերեխվատ» է եղել: Վերոնշվածից կարող ենք ենթադրել, որ Հայաստանն արդեն ոչ միայն շահերի, այլև ինչ-որ գործողությունների առումով դառնում է ռուս-ամերիկյան հակադրության թատերաբեմ:

Միանշանակություն այս ամբողջ գործընթացներում չի լինելու, վերջնական հանգրվան նույնպես, ինչ-որ քայլեր, որոնք մենք կփորձենք ներկայացնել որպես ռուսների հաղթանակ, Հայաստանի կապիտուլացիա, մայդանի նախապատրաստում և այլն, ընդամենը երկար, նյարդային հակադրության հերթական փուլեր են:

Ազատիչը շախմատ է խաղում, բախտի բերմամբ աշխարհում խառն են ավելի կարևոր բաներով և աշխարհի ուժային կենտրոնների ռիթմը թույլ է տալիս մեզ շախմատ խաղալ ու մանևրել, իսկ շախմատն անկեղծ ասած չնայած իր ինտելեկտուալությանը, դիտարժանության առումով անշուք և ձանձրալի խաղ է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular