ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ցուցադրվել է Ադրբեջանում նկարահանված ֆիլմ. մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են իրականացրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Մեր ակցիայի նպատակը կայանում է հետևյալում, որ շատ շատերը չմոռանան Սումգայիթի, Արցախյան պատերազմի, Ապրիլյան քառօրյայի և Եռաբլուրում ննջողների մասին»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց այսօր Մոսկվա կինոթատրոնի դիմաց բողոքի ակցիայի նախաձեռնող Տիգրան Վարդանյանը։

Բողոքի պատճառը եղել է «Ոսկե ծիրան» փառատոնի ընթացքում ցուցադրվելիք ադրբեջանական ֆիլմը։ Վարդանյանն իր խոսքում նշեց, որ ակցիայի պատճառը ֆիլմի բովանդակությունը չէ։ Դիտարկմանը, որ ֆիլմը ադրբեջանական չէ, այլ ուղղակի նկարահանված է Ադրբեջանում՝ Վարդանյանն ասաց, որ իրենք տեղյակ են, որ ադրբեջանական ֆիլմ եզրույթը առաջացել է հենց այն պատճառով, որ ֆիլմը նկարահանվել է այնտեղ։ Ակցիայի կազմակերպչի խոսքով՝ իրենք չեն պահանջել, որ ֆիլմը չցուցադրվի, այլ ուղղակի հիշեցրել են Ադրբեջանի հետ առկա կոնֆլիկտը։

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ արվեստը սահմաններ չունի, այդ պատճառով չենք եկել բոյկոտելու, կռվելու կամ որևէ մեկին վիրավորելու։ Պետք է գիտակցել, որ Ադրբեջանի վարչակազմը մի ձեռքով կրակում է, մյուսով՝ բանակցում, մեզ հետ խոսում են Արցախում իրենց դրոշը ծածանելու մասին, իսկ մենք խաղաղասիրական ինչ-որ քայլեր ենք ձեռնարկում»,- ասաց ակցիայի կազմակերպիչը։ Վերջինիս միացել են իր ընկերները՝ հայ հերոսների լուսանկարներով, պաստառներով։  Խոսելով արդյունքների մասին՝ Վարդանյանն ասաց, որ գրավել են հանրության ուշադրությունը։

«Արդյունքը հետևյալն էր, շատերը մոտենում էին, հարցնում էին՝ ինչի մասին է, ներկայացնում էինք և նրանք համաձայնվում էին, քաջալերում, որ ամեն քայլ պետք է ձեռնարկել ազգայինն ու պետականը պահպանելու համար։ Եթե անկեղծ, բեյջերով մարդիկ շատ են մոտեցել, բայց չգիտեմ ովքեր էին»,-նշեց Վարդանյանը։

Ակցիայի կազմակերպիչը նաև շեշտեց, որ ոստիկանության աշխատակիցների հետ նույնպես որևէ խնդիր չի առաջացել, ոստիկանները բարեհամբույր են եղել։

«Մեր պայքարը ոչ թե որևէ մեկի դեմ է, այլ հանուն որևէ բանի»,- եզրափակեց Վարդանյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular