ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«168 ժամ». Բանակում կրճատումներ են եղել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«168 ժամ» թերթը գրում է.

«Բանակում մայիս ամսին էական կրճատումներ են եղել։ Խոսքը հարյուրը գերազանցող կադրերի մասին է: Բանակային ստորաբաժանումներում իրականացված կադրային կրճատումները, բնական է, որ միայն մեկ պատճառ պիտի ունենային. կառավարությունը նման քայլի է դիմում՝ բյուջետային միջոցները խնայելու համար: 168.am-ի աղբյուրը չի մանրամասնում՝ բանակից քաղաքացիական կյանք ուղարկվածներն ովքե՞ր են։ Արդյո՞ք այն մարդիկ են, որոնց վրա պետությունը ժամանակին փող է ծախսել մասնագիտական բարձր որակավորում ունենալու համար, թե՞ կանոնավոր զորքերի հրամկազմից են կամ ժամկետային զինծայողների ստորաբաժանումներից: Թվարկվածներից որ դեպքն էլ լինի, միեւնույն է, բանակի կրճատումները պատերազմական երկրի պարագայում ոչ ադեկվատ միջոց են տնտեսական խնդիրները լուծելու համար:

Այսպիսի միտումները ռազմական ոլորտում այլ խնդիր են լուծում եւ բացասաբար են ազդում բանակի ներքին միասնականության գործոնի վրա: Մանավանդ, երբ զուգահեռ իրականության մեջ երկու հակառակ պրոցեսներ են ընթանում՝ կրճատումներ-հընթացս կադրերի համալրում բանակի վարչական ապարատում: ՀՀ Զինուժի ղեկավարությունը անհասկանալիորեն ուռճացնում է կենտրոնական ապարատը՝ օրինակ, տեղեկատվական բլոկը: Ավելին, Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) նույն ղեկավար որոշիչ դեմքերին շարունակում է պահել «կլյուչեւոյ պոստերում», իսկ մարդիկ տեսնում են, թե ինչպես է քաղաքական իշխանության վերնախավը կոմպրոմիսի գնում Բանակի կենտրոնական ապարատում դիրքերը տարիներով պինդ պահած անձնակազմի հետ: Շատերի համար անընդունելի արատավոր ավանդույթներից մեկը շարունակում է մնալ նաեւ այսօր: Խոսքը սահմանային ծառայություն իրականացնող սպայական կազմի մասին է, որոնց ծառայության ժամկետը լրանալուց հետո նրանք, միեւնույն է, մնում են դիրքերի պահապանը, եւ նրանցից շատ-շատերի տեղափոխության հարցն այդպես էլ ուժայինի ղեկավար կազմի օրակարգ չի մտնում:

Եվ այս նվիրյալները դիրքերում նստած լուռ հետեւում են, թե ինչպես է զինվորական մի կայուն շերտ պարզապես «տաքուկ» տեղավորվել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբում ու կենտրոնական ապարատում, եւ, ի հեճուկս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավասարության կոչերի, հարմար դիրքավորված՝ օգտվում բոլոր բարիքներից՝ արտոնություններ, սոցիալական երաշխիքներ, ընդհուպ՝ ՊՆ բնակարանային ծրագրից:

Նրանցից մի քանիսը վերջերս բնարականամուտ են տոնել: Եվ հատկանշական է այն, որ սա զինվորական այն միջին խավն է, որը սահմանին երբեք ոտք չի դրել, Արցախի օդը չի շնչել, երբեւէ չի զգացել, թե ինչպես է կրակոցից հետո վառոդի հոտը տարածվում, բայց արի ու տես՝ նրանք հաջողակ «կադրավիկներ» են եղել՝ ինչպես նախկին իշխանության օրոք, այնպես էլ այսօր՝ հետհեղափոխական Հայաստանում, եւ, ինչպես սահմանային ծառայություն իրականացնող սպաներն են նրանց բնորոշում՝ այս «գրիչ բռնողների» թիվը կրճատելու անհրաժեշտություն չի եղել եւ երեկ, եւ այսօր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular