ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


3 միլիարդ դրամ է վճարվել, և ՊԵԿ պաշտոնյաներին վերաբերող քրգործը կասեցվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետական եկամուտների կոմիտեի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող քրեական գործը, որը քննվում էր ԱԱԾ վարույթում, կասեցվել է: Խոսքը «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի միջոցով մաքսազերծման գործընթացը կազմակերպելու և դրա հետևանքով պետությանը պատճառված մոտ 7 միլիոն դոլարի վնասի դեպքի մասին է: ԱԱԾ-ի լրատվականից «Հետք»-ի հարցին ի պատասխան տեղեկացրին, որ նախաքննության ընթացքում վերականգնվել է 3 միլիարդ դրամ, իսկ քրգործը կասեցվել է:

Ի դեպ, «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին հաշվապահ, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի գործընկեր Արմեն Ունանյանի ղեկավարած «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ն այժմ գտնվում է լուծարային պրոցեսում:

Քրեական գործի շրջանակում հարցաքննության էր հրավիրվել ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը: Կալանավորվել էին «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի տնօրեն Արմեն Ունանյանը և իր աշխատակիցները: Ունանյանը հայտարարել էր, որ կվճարի պետությանը պատճառված վնասը:

Նախորդ տարի ԱԱԾ-ն տեսանյութ հրապարակեց և հաղորդեց, որ բացահայտել է խոշոր չափով հարկեր թաքցնող հանցավոր սխեմա: «Փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող քաղաքացիներին պատկանող բեռների տեղափոխման և մաքսազերծման բիզնեսը 9 այսպես կոչված «կարգո» ընկերություններից վերցնելու և մեկ` մենաշնորհային դիրք զբաղեցնող ընկերությունում այն կենտրոնացնելու նպատակով Միացյալ Թագավորությունում` Շոտլանդիայում (նախնական տվյալներով` օֆշորային գոտում),  գրանցված «Նորֆոլկ Փրոջեկտ ԼՓ» ՍՊ ընկերության կողմից 2017 թվականի հունիս ամսին ՀՀ-ում հիմնադրվել է «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը, որի գլխավոր տնօրեն է նշանակվել ՀՀ քաղաքացի Արմեն Ունանյանը: … «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության ներկայացուցիչները ներմուծված ապրանքները հաճախ ճիշտ տեսականիով և անունով չեն հայտարարագրել ու մաքսազերծել, որով նվազեցրել են պետությանը վճարման ենթակա գումարները, բացի այդ, անհավասար մրցակցային պայմաններ են ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր նույնանուն ապրանքները ներմուծել են ոչ իրենց ընկերության միջոցով»,- ասված էր ԱԱԾ-ի հաղորդագրության մեջ։ Ըստ ծառայության, «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերությունը պետբյուջե պակաս է վճարել ընդհանուր առմամբ շուրջ 7 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular