ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոյեմբերից Վրաստանում սկսելու են գործել օդային տաքսիներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Նոյեմբերից Վրաստանում սկսելու են գործել օդային տաքսիներ: Ներկայում ,Adjara Groupե ընկերությունն սպասում Է թռիչքների թույլատրագիր ստանալուն եւ, ինչպես ենթադրվում Է, նոյեմբերի 15-ին օդաչուները կսկսեն կատարել առաջին չվերթերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին, հայտնել Է ,Adjar a Groupե-ի գլխավոր տնօրեն Վալերի Չխեիձեն:

Մարկետինգի եւ բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Օտո Բերիշվիլին բացատրել Է, որ ներկա փուլում ընկերությունը երթուղիների սխեմաներն Է մշակում եւ որոշում Է գնային քաղաքականության ուղղությունը:

Ինքնաթիռները, որոնք տնօրինում Է ընկերությունը, ձեռք են բերվել ԱՄՆ-ում:

Դրանք ութտեղանոց Beechcraft ինքնաթիռներն են, որոնք արտադրվել են ամերիկյան «Beech Aircraftե ֆիրմայի կողմից, որը թողարկում Է քաղաքացիական եւ ռազմական ավիատեխնիկա: Անհրաժեշտության դեպքում ընկերությունը մտադիր Է ձեռք բերել եւս մի քանի նման ինքնաթիռներ, հայտնել Է Բերիշվիլին:Նրա խոսքով՝ Վրաստանում նման ծառայությունների պահանջարկ կա: Ուստի ընկերությունը հույս ունի, որ օդային տաքսիների պահանջարկը ժամանակի հետ կմեծանա: Ինչպես հայտնել Է Բերիշվիլին, «Ավիատոր» բրենդի ներքո օդային տաքսիները չվերթեր կկատարեն Կազբեգի, Բաթում, Սվանեթի տարածաշրÕ �ան եւ Վրաստանի այլ անկյուններ, որտեղ հարթակներ են պատրաստված ինքնաթիռների վայրԷջքի համար:

Թռիչքների աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով ,Adjara Groupե-ն աշխատում Է նաեւ ամբողջ երկրում օդակայանների ցանցի զարգացման վրա:

Ավիատաքսիներով թռիչքները չարտերային եւ առեւտրային ավիափոխադրումներից տարբերվում են գրանցման ձանձրալի ընթացակարգերի եւ մեկնման հետ կապված տեւական սպասումների բացակայությամբ: Ուղեւորները կարող են ժամանել թռիչքից 10-15 րոպե առաջ եւ անցնել գրանցման ու մաքսային ձեւակերպումների կրճատված ընթացակարգ: Դա թույլ Է տալիս զգալիորեն տնտեսել ճանապարհի ժամանակը:

Նման փոխադրումների ժամանակ, որպես կանոն, չկան ո՛չ խոհանոցներ, ոչ բորտուղեկցորդներ, ոչ զուգարաններ: Ավիատաքսիների ծառայություններին հաճախակի դիմում են տուրիստական ընկերությունները՝ զբոսաշրջիկներին հեռավոր անկյուններ հասցնելու համար կամ թռչնի թռիչքի բարձրությունից տեսարժան վայրերը ցուցադրելու նպատակով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular