ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու են Սևանա լճի որոշ հատվածներ կանաչել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սևանա լճի վերջին շրջանում նկատվող կապտականաչ գույնը պայմանավորած է մի քանի գործոններով: Դրանցից են՝ կապտականաչ ջրիմուռների աճը, ջրի սառը շերտի վնասումն ու կեղտաջրերի ու կոյուղաջրերի հոսքը լիճ:

Այս մասին հուլիսի 9-ին Ազգային ժողովում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչ է տեղի ունենում լճում, կա՞, արդյոք, պետական մակարդակով արված փորձագիտական եզրակացություն և թե ինչպե՞ս են պատրաստվում լուծել խնդիրը: «Գործոնները մի քանիսն են: Այս պահին կապտականաչ ջրիմուռների աճը, ինչը տեսանելի է, առկա է նաև Բայկալ լճում, Սև ծովում և այլն: Սակայն խնդիրները մի քանի աղբյուրներից են գալիս: Գեղարքունիքում կեղտաջրերի և կոյուղաջրերի ամբողջ ծավալը, ինչպես նաև ափամերձ տարածքների ռեստորաններից, հյուրանոցներից աղտոտող նյութերը հոսում են Սևանա լիճ: Մյուս պատճառը ջրածածկ եղած անտառտնկարկներն են, որից նույնպես զգալի քանակությամբ օրգանական նյութեր են ներմուծվում:

Հիմնական պատճառը կապված է նրա հետ, որ Սևանում կար սառը շերտ, որը մակարդակի իջեցման պատճառով վնասվել էր: Եվ լճի 6 մետր բարձրացումը, ըստ էության, պետք է բերի այդ սառը շերտի պահպանությանը, որը հնարավորություն կտա, որ այդ օրգանական նյութերի աճը պակասի և սահմանափակվի, և դրա հետևանքով Սևանա լճի ջուրը մնա բարձր որակի»,- ներկայացրեց Գրիգորյանն ու նշեց, որ մի քանի այլ գործոններ ևս կան:

Անդրադառնալով տարվող աշխատանքներին՝ նա վստահեցրեց, որ Շրջակա միջավայրի նախարարությունն անընդհատ իրականացնում է ընթացիկ մոնիտորինգ և ունի դիտակետներ: Նախարարությունը նաև երկու միջազգային կառույցների հետ համագործակցելու նախադրյալներ է ստեղծել: «Մեկը կապված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ Սևանա լճին կենսոլորտային պահպանավայր կարգավիճակ տալուն, մյուսը՝ դիմել ենք Գերմանիայի կառավարությանը, որպեսզի լայնամասշտաբ հետազոտություններ իրականացվեն՝ ներառելով գերմանական մի քանի հեղինակավոր ինստիտուտներ, որոնք փորձում են նմանատիպ խնդիրներ լուծել եվրոպական մայրցամաքում»,- ասաց Գրիգորյանն ու շեշտեց, որ այդ աշխատանքների արդյունքում հստակ ախտորոշում կարվի, և դրանով ավելի պարզ կդառնա, թե խնդրին ինչ լուծումներ պետք է տրվեն:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular