ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջընթացի ապահովման գործում ոգևորիչ է համարում Սինգապուրի փորձը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սինգապուրի «Իստանա» կառավարական նստավայրում հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Խալիմա Յակոբի հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, տիկին Յակոբը, ողջունելով ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Սինգապուր, նշել է, որ երկրում առկա փոքրաթիվ հայ համայնքը վայելում է մեծ հեղինակություն և լիարժեք ինտեգրվել է տեղի հասարակությանը: Սինգապուրի նախագահն ընդգծել է, որ դրա արդյունքում է նաև Սինգապուրի կենտրոնում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, հայկական փողոցի առկայությունը: «Ձեր այցն ունի մեծ նշանակություն մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններն ամրապնդելու, ինչպես նաև տնտեսական կապերը զարգացնելու գործում»,- ասել է Խալիմա Յակոբը` ավելացնելով, որ Սինգապուրը պատրաստ է սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ, իրականացնել փորձի փոխանակում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծապես կարևորում է Սինգապուրի հետ համագործակցության խորացումը և հավելել, որ երկու երկրներին միմյանց են կապում ժողովուրդների ջերմ հարաբերությունները: Որպես օրինակ վարչապետը նշել է Սինգապուրի ազգային ծաղիկ` պետական խորհրդանիշ «Վանդա Միսս Ջոակիմ» անունը կրող խոլորձ տեսակը հայտնաբերած Աշխեն Հովակիմյանին: «Երեկ հայկական եկեղեցու բակում բացվեց «Վանդա Միսս Ջոակիմ» խոլորձի արձանը, որը երկու ժողովուրդներին կապող ևս մեկ փաստ է: Մենք ջերմությամբ ենք հիշում նաև Սինգապուրի առաջին վարչապետ Լի Կուան Յուի այցը Հայաստան, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ»,- ասել է վարչապետը:  Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարական պատվիրակության այցի նպատակն է նոր ազդակ հաղորդել երկկողմ հարաբերություններին և համագործակցությանը:

ՀՀ վարչապետը և Սինգապուրի նախագահը քննարկել են ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին, առևտրատնտեսական կապերի զարգացմանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին և ընդգծել, որ կառավարության նպատակն է քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսականի, իսկ տնտեսությունը դարձնել տեխնոլոգիական: Մեր երկրի առաջընթացի ապահովման գործում վարչապետը ոգևորիչ է համարել Սինգապուրի փորձը և կարևորել երկկողմ համագործակցության ակտիվացումը: 

«Ունենք գործակցության մեծ ներուժ, որն անհրաժեշտ է համատեղ ջանքերով լիարժեք իրացնել»,- ասել է վարչապետը` ավելացնելով, որ մեր երկրում իրականացվող բարեփոխումների արդյունքում ստեղծված է ազատ և թափանցիկ բիզնես միջավայր, ֆինանսական և բանկային համակարգը կայուն է:

Սինգապուրի նախագահն իր աջակցությունն է հայտնել երկու երկրների կառավարությունների ջանքերին, որոնք միտված կլինեն հետագա կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

Զրուցակիցները կարևորել են համագործակցությունը նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում ու անդրադարձել տարածաշրջանային նշանակություն ունեցող խնդիրներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular