ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական իշխանությունները անցանկալի հայերի սև ցուցակ ունեն․ ովքեր են նրանք

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակը» գրում է․
Երբ Հայաստանում ռուսական դեսպան Իվան Վոլինկինը հայտարարեց, որ անհրաժեշտ է Հայաստանում չեզոքացնել այն բոլոր ՀԿ-ները, որոնք վնասում են հայ-ռուսական հարաբերություններին, հայաստանյան ինչպես հասարակական, այնպես էլ քաղաքական դաշտը բավական սուր եւ բուռն արձագանքեց, ինչը չի կարելի ասել իշխանությունների մասին եւ այդ հայտարարությունն իր համարժեք արձագանքը պաշտոնական Երեւանի կողմից չունեցավ, Վոլինկինին էլ չբացատրվեց, որ առնվազն անթույլատրելի է երբ դեսպանը այլ պետության ներքին գործերին է միջամտում: Հետո այդ ամենը մոռացվեց, անցավ-գնաց օրավուր հոգսերի հորձանուտում:

Սակայն պարզվում է՝ ռուսական կողմը իր դեսպանի հայտարարությունը բավականին լուրջ է ընդունել, այնքան լուրջ, որ, ամենայն հավանականությամբ, նստել, ուսումնասիրել են հայաստանյան հասարակական կազմակերպությունները, լրատվադաշտը, հատկապես՝ օնլայն հարթակները եւ թերեւս արդեն առանձնացրել այն կազմակերպությունների եւ անհատների ցանկը, որոնք իրենց համար անցանկալի են:

Օրերս հայաստանյան ամենից հարգված փորձագետներից մեկի` Ստեփան Գրիգորյանի հետ տեղի ունեցածը, կարծես թե, ապացուցում է մեր կողմից վերեւում ասվածը, քանի որ հայտնի վերլուծաբանը ընդգծված արեւմտամետ կողմնորոշում ունի եւ երբեք էլ չի թաքցրել իր հայացքները ռուս ժողովրդի հանդեպ ունեցած հարգանքով հանդերձ: Այս միջադեպն ակամա հիշեցնում է Վոլինկինի հայտարարությունը:
Այս միջադեպը նաեւ այլ հարց է մեջտեղ բերել. այսպես կոչված «սեւ ցուցակի» եւ մատնագրերի մասին:

Մենք փորձեցինք ուսումնասիրել օնլայն մամուլը եւ բավականին հետաքրքիր հրապարակումներ գտանք, որոնք ակամա մի կողմից բերում են այն մտքին, որ գուցե եւ կա այդ սեւ ցուցակը, եւ մյուս կողմից հուշում, որ ռուսները ամենայն հավանականությամբ իրենց անձնվեր աջակիցներն ունեն հենց հայաստանյան հասարակության ներսում, ովքեր պարզ ասած՝ «արջի ծառայության» ոլորտից այն կողմ չեն անցնում: Եվ այսպես՝ ռուսական REGNUM-ը, հղում տալով «Ноев Ковчег»ին, հրապարակվել է Սերգեյ Հակոբյանի՝ «Ովքեր են ուղղորդում հակառուսական տրամադրությունները Հայաստանում» վերտառությամբ հոդվածը, որը մասնակի հայերեն թարգմանությամբ հրապարակվել է նաեւ «Հրապարակում» :

Այս հոդվածում արդեն շրջանառվում են բավական թվով մարդկանց` գործիչների, լրագրողների եւ վերլուծաբանների անուններ, ովքեր հոդվածագրի կողմից նկատվում են որպես հակառուսական տրամադրություններ սերմանող եւ տարածողներ:
Այսպես, հոդվածում այս կամ այն կերպ շոշափված են հետեւյալ անձանց, հեղինակների եւ կառույցների անունները`

• Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտե
• Հիմնադիր Խորհրդարան
• Ժիրայր Սեֆիլյան
• Դավիթ Շահնազարյան
• Ռուբեն Մեհրաբյան
• Աղասի Ենոքյան
• Եղիազար Այնթապցի, Հովհան Մանդակունի (1in.am)
• Հովհաննես Իգիթյան
• Էդմոն Մարուքյան
• Խաչատուր Քոքոբելյան:

Հոդվածագրի համար սրանք իր կողմից ռուսերենով կազմած ցանկն է, որը հրապարակվել է նյութի մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular