ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1 ցիստեռ ջուրը բնակիչներին վաճառում են 10.000 դրամով. ահազանգ Ձորաղբյուրից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԼՈՒՐԵՐ.com ահազանգած Ձորաղբյուրի մի խումբ բնակիչներ հայտնում են՝ «Նոր Հայաստանում» շարունակվում են «Հին Հայաստանի» հոռի բարքերը, Ձորաղբյուրի ամառանոցներում շաբաթներով ոռոգման ջուր չեն տալիս, իսկ այս արդեն 2 շաբաթ է՝ ոռոգման ջուր չկա. «Ակնհայտ է, որ ամռան տապին ոռոգման ջուր չտալը լրջագույն վնաս կարող է հասցնել ծառերին և թփերին: Սակայն, Ձորաղբյուրի ամառանոցներին ոռոգման ջուր հատկացնողներն (այսպես կոչված ՋՕԸ) ունեն ուրույն մտածելակերպ և այս իրավիճակն օգտագործում են բավական շահավետ բիզնես անելու նպատակով: Տարատեսակ պատճառաբանություններով հիմնավորելով շաբաթներով ջուր չտալը, նրանք այդ նույն ջուրը բնակիչներին վաճառում են ցիստեռններով: Այս ոչ բռնի, «թավշյա իրավիճակում» ամառանոցի բնակիչներին այլ ելք չի մնում, քան ցիստեռններով ջուր գնելը՝ սեփական այգին կործանումից փրկելու համար: 1 ցիստեռը կամ 7 տոննա ջուրը տաղանդավոր ձեռներեցները վաճառում են 10.000 դրամով: Ձորաղբյուրի ամառանոցների բնակիչները համոզված են, որ ոռոգման ջուր չտալը և այդ ջուրը թանկ վաճառելը հանցավոր սխեմայի դրսևորում է»,- ասում են նրանք՝ հրավիրելով Ջրային կոմիտեի և այլ պատկան մարմինների ուշադրությունը, որպեսզի պարզվի, թե ինչ է կատարվում:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության գլխավոր ճարտարագետ Սեդրակ Մարտիկյանն ասաց,  որ նախկինում ջուր չի եղել, բայց արդեն կա. «Մեր ջուրը գալիս է քառաստիճան համակարգից և 4 մղող «նասոսի» միջոցով ջուրը հասնում է Ձորաղբյուր: Եթե քառաստիճանի մեկ «նասոսը» վնասվում է, ունենում ենք վթար: Խնդիրը տարիների պատմություն ունի և խնդրի լուծումն այն է, որ քառաստիճան համակարգը հանվի: Մենք դիմելու ենք վարչապետին, որպեսզի աջակցի մեզ՝ քառաստիճան համակարգը շպրտենք, անցնենք այլ համակարգի»,- նշեց նա: 

Անդրադառնալով ցիստեռով ջրի վաճառքին՝ Մարտիկյանը նշեց, որ ցիստեռներն իրենց հետ կապ չունեն. «Բնակիչները ճիշտ են նշում, դա մեր ցավն էլ է: Բոլոր խորքային հորերի բանալիներն իմ ձեռքում է և մենք ջուր վաճառող օբյեկտ ենք, մեզ ձեռնտու չէ, որ մեր ջուրը չկարողանանք վաճառել: Մենք մեր սեփական օգտագործման ենթակա մի հատ մեքենա, ցիստեռ չունենք, եկեք տեսեք՝ էդպիսի գույք չունենք: Դրանք էնքան են լկտիացել, որ հեռախոսահամարը մեծ տառերով գրել են ցիստեռների վրա, դե թող հեռախոսահամարներով գնան, ծայրը քաշեն՝ միանգամից կքանդվի՝ ով է կանգնած հետևում: Մեր անվան հետ են խաղում: Ես դիմել եմ իրենց, մեզանից փախնում են, վիճաբանություն էլ ենք ունեցել: Այլ լուծումներ են գտնում, գնում ուրիշ տեղերից՝ կաթի-մաթի գործարարներից, «զապռավկեք» են անում, դուրս գալիս: Ես ոստիակնություն կամ վերահսկողական ծառայություն չեմ, որ զբաղվեմ դրանով, հազիվ հասցնում եմ Սևանա լճից կամ այլ տեղերից Կոտայքի մարզն ապահովել ոռոգման համակարգով, գործս թողեմ, զբաղվեմ ոստիկանությունո՞վ: Ինձանով եմ փորձում հարցը լուծել, բայց բան չի ստացվում: Ես ոստիկանություն դիմելու ժամանակ չունեմ, գնում ձեռքով 40 ջերմաստիճանի տակ ջուր եմ բերում ,իրենց բաժանում»,- ասաց «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության գլխավոր ճարտարագետը:  

Սոնա Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular