ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը վիետնամցի գործարարների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային տարբեր ծրագրերի հնարավորությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի մոտ երկու տասնյակ խոշոր գործարարների հետ:

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վիետնամի առևտրի պալատի նախագահ Վու Թիեն Լոքը նշել է, որ տեղյակ է ՀՀ վարչապետի և իր երկրի կառավարության ղեկավարի արդյունավետ բանակցությունների արդյունքներից` ավելացնելով, որ հանդիպմանը ներկա գործարարները հետաքրքրված են հայ գործընկերների հետ կապերի հաստատմամբ ու խորացմամբ: Մասնավորապես, նա նշել է, որ գործարարները ներկայացնում են արդյունաբերության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, առևտրի ոլորտները:

 

Վարչապետ Փաշինյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացված քայլերը` ընդգծելով, որ այսօր Հայաստանում ներդրումների համար չկան արհեստական խոչընդոտներ: «ՀՀ կառավարության նպատակն է երկիրը վերածել տեխնոլոգիական պետության: Վերջին տարիներին Հայաստանում ՏՏ ոլորտն աճել է հինգ անգամ: Ոլորտի զարգացումը ոչ միայն շարունակվում է, այլ նաև ընթանում է ավելի արագ տեմեպերով: Ուրախ եմ, որ մեր երկրների ՏՏ ոլորտի պատասխանատուներն արդեն իսկ պայմանավորվել են իրականացնել պիլոտային համատեղ ծրագրեր»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը որպես համագործակցության հեռանկարային ճյուղեր նշել է նաև գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, կրթությունը, տեքստիլ արդյունաբերությունը: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ մեր պետությունը ազատ առևտրային ռեժիմներ ունի Վրաստանի, Եվրասիական տնտեսական միության պետությունների, շուտով նման ռեժիմ կունենա նաև Իրանի հետ: Հայաստանը GSP և GSP+ ռեժիմներ ունի ԵՄ երկրների, ԱՄՆ-ի ու Շվեյցարիայի հետ: «Կարծում եմ` վիետնամցի գործարարների համար մեր երկիրը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել ոչ միայն նշածս ուղղություններով, այլ նաև հայկական խմիչքների` կոնյակի ու գինու, վերամշակված գյուղմթերքների` Վիետնամ արտահանելու առումով: Վստահ եմ, որ դրանք գին-որակ հարաբերակցությամբ կարող են մրցակցային լինել Վիետնամի շուկայում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խոշոր` Sovico, Vingroup, Contrexim, Huang Som, Tiscovina, Hapro, Kangaroo, Voci, Constrexim Hod և մյուս ընկերությունների ղեկավարները ներկայացրել են հայկական շուկա մուտք գործելու, Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու, հայկական արտադրանքը, այդ թվում` կոնյակ և գինի Վիետնամ արտահանելու հետ կապված կոնկրետ առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հանձնարարել է շարունակել քննարկումները ներկայացված առաջարկությունների շուրջ: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ վիետնամցի գործարարներին ակնկալում է տեսնել ընթացիկ տարվա աշնանը Երևանում` հայ-վիետնամական համատեղ բիզնես ֆորումի ժամանակ, ինչը բիզնես կապեր հաստատելու լավ հնարավորություն կտա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել վիետնամական առաջատար Nhan Dan հեռուստաընկերությանը, որի ընթացքում խոսել է հայ-վիետնամական հարաբերությունների մասին, անդրադարձել Հանոյում ունեցած բանակցությունների արդյունքներին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular