ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննա Հակոբյանը Հանոյում այցելել է արյան հիվանդություններ ունեցող երեխաներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հուլիսի 6-ին այցելել է Վիետնամի արյան փոխներարկման ազգային ինստիտուտ։

Ինչպես հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, ինստիտուտի փոխտնօրեն Նգյուեն Հա Թանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը եղել է ինստիտուտի մանկական բաժնում, շփվել բուժում ստացող երեխաների հետ, նրանց նվիրել հայկական ձեռագործ տիկնիկներ, հայկական խորհրդանիշերով այլ հուշանվերներ։ «Ես մաղթում եմ ձեզ առողջություն, ուզում եմ, որ դուք միշտ ժպտաք ու արագ հաղթահարեք բոլոր դժվարությունները։ Հայաստանում այս ձեռագործ տիկնիկները պատրաստել են ձեզ համար մեծ սիրով և ես հույս ունեմ, որ այս տիկնիկները ձեզ ուրախություն կպարգևեն»,- ասել է Աննա Հակոբյանը։

Ավելի ուշ Նգյուեն Հա Թանի և ինստիտուտի բժշկական անձնակազմի հետ հանդիպման ժամանակ Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած «Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությունը։ «Հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն եմ, աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին հաղթահարել հիվանդությունը։ Հենց դա է պատճառը, որ տարբեր երկրներ այցելությունների ժամանակ անպայման այցելում եմ նմանօրինակ կենտրոններ, որպեսզի Ձեր հաջողված փորձը տանեմ Երևան»,- ասել է Աննա Հակոբյանը՝ կարևորելով երկկողմ համագործակցությունը։

«Շնորհակալ ենք Ձեր այցի և այն նվերների համար, որ դուք բերել եք մեր երեխաներին։ Մենք միշտ համարել ենք Հայաստանը բարեկամ երկիր և մենք էլ լիահույս ենք, որ այս այցը կնպաստի ապագա համագործակցությանը»,- ասել է Նգյուեն Հա Թանը։

Արյան փոխներարկման ազգային ինստիտուտում տարեկան բուժում է 1200 պացիենտ, ևս 3000 պացիենտ բուժումը ստանում է տան պայմաններում։ Ինստիտուտում հիվանդությունը հաղթահարում է հիվանդների 80 տոկոսը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular