ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժամանակ». Ինչո՞ւ է Պուտինը Վատիկանից հետո զանգել Փաշինյանին

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ այցով գտնվում է Վիետնամում, տեղեկություն է տարածել ՌԴ նախագահ Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին, նկատելով նաեւ, որ մինչ այդ հեռախոսազրույցներ էր ունեցել ԵՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ: Պուտինի հետ հեռախոսազրույցը փաստորեն տեղի ունեցավ որոշակի ուշացումով՝ մյուսների համեմատ իհարկե: Թեեւ հնարավոր է, որ այդ հանգամանքը կապված էր Պուտինի արտակարգ գրաֆիկի հետ, որն առաջացել էր հուլիսի 1-ին Ռուսաստանի ռազմածովային ուժերում տեղի ունեցած ողբերգական վթարի առիթով: Այդ իրավիճակում իհարկե Պուտինը կարող էր չունենալ Հայաստանի վարչապետի հետ ԵՏՄ եւ երկկողմ թեմաներով կապված հեռախոսազրույցի ժամանակ:

Առավել եւս, որ այդ ընթացքում էլ նա պատրաստվում էր Իտալիա եւ թերեւս ավելի շուտ՝ Վատիկան կատարելիք այցին: Հուլիսի 4-ին ՌԴ նախագահը հանդիպել է Հռոմի պապի հետ: Իտալիա այցի ընթացքում եղել է նաեւ հանդիպում այդ երկրի նախագահի եւ վարչապետի հետ, սակայն մեծ հավանականությամբ հնարավոր է ասել, որ Պուտինի բուն այցի նպատակը Վատիկանն էր եւ Պապի հետ հանդիպումը: Եվ այդ իմաստով, ի դեպ, հատկանշական է նաեւ, որ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը տեղի է ունենում Վատիկան այցից անմիջապես հետո: Ընդ որում, պետք է ենթադրել, որ Փաշինյանին զանգահարել է Պուտինը: Հազիվ թե Հայաստանի վարչապետը Հանոյ այցի ընթացքում փորձեր կապվել ՌԴ նախագահի հետ, եթե չէր հաջողվել կապվել մինչ այդ: Բացի այդ, Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ չի նշվում, թե ում նախաձեռնությամբ է եղել զրույցը: Սակայն եթե այն լինում է, այսպես ասած, ոչ ռուսական կողմի նախաձեռնությամբ, Կրեմլը նախընտրում է շեշտել այն՝ ընդգծելու համար, որ ուզել են խոսել Պուտինի հետ, ոչ թե հակառակը:

Ըստ այդմ՝ պետք է ենթադրել, որ Վատիկան եւ Իտալիա այցն ավարտելուց հետո, գրեթե անմիջապես հետո ՌԴ նախագահն է կապվել Նիկոլ Փաշինյանին: Քննարկվել են եվրասիական ինտեգրացիայի ու երկկողմ հարցեր, այդ թվում՝ հոկտեմբերի 1-ին Երեւանում տեղի ունենալիք ԵՏՄ Վեհաժողովի օրակարգի հարցը: Տեղ գտե՞լ է դրանում Երեւանի համար ներկայումս կարեւոր՝ գազի գնագոյացման խնդիրը, թե՞ Պուտինն այդ հարցը Երեւանի հետ կքննարկի երկկողմ ձեւաչափով: Անկասկած է նաեւ, որ Փաշինյան-Պուտին ձեւաչափի հարցերի շրջանակը բավականին լայն է եւ չի սահմանափակվում գազով, եւ ավելին՝ գազն այդ լայն փաթեթի տարր է, իսկ բուն խնդիրը թերեւս շարունակում է մնալ թավշյա հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերության ճարտարապետության վերափոխման հարցը, որը մարտահրավեր եւ միաժամանակ կենսական ու կարեւոր անհրաժեշտություն է ամենեւին ոչ միայն Հայաստանի համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular