«Փյունիկ»-ը նոր ֆուտբոլիստ ունի
ՍՊՈՐՏՀայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 23-ամյա հայ կիսապաշտպան Էդուարդ Ավագյանի հետ: Ավագյանը Երևանի «Բանանցի» սան է: Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է Երևանի «Արցախը»:
«Փյունիկում» Էդուարդ Ավագյանը հանդես կգա 96 համարի խաղաշապիկով: