ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չգիտեն՝ տակից ոնց դուրս գան. ազատամարտիկին սպանելու գործով նիստերը հետաձգվում են

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը գրում է․

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կրկին հետաձգվեց ազատամարտիկ Վարդան Թումանյանի սպանության գործով դատական նիստը։ Մի քանի ամիս շարունակ այս գործով դատական նիստերը տարբեր պատճառաբանություններով հետաձգվում են։ Այսօր էլ գործով փորձագետները չէին ներկայացել դատարան։

Նրանք Հունաստանում իրենց հանգիստն էին վայելում։
Հիշեցնենք, որ Վարդան Թումանյանին օրը ցերեկով կնոջ ու աղջկա աչքի առաջ ծեծելով մահվան էին հասցրել Ջունգլ մականունով Գևորգ Սարգսյանը իր հոր և եղբայրների հետ այն բանի համար, որ Ջունգլի հոր և Վարդան Թումանյանի միջև կենցաղային վեճ էր ծագել, միմյանց հրել էին, ապա Ջունգլի հայրը գնացել և որդու ու ազգականների հետ վերադարձել էր հաշիվ մաքրելու։ Դաժան ծեծի հետևանքովՎարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։ Փորձագիտական առաջին եզրակացությունը ևս փաստել էր, որ մահը վրա է հասել գլխին հասցված բութ հարվածների հետևանքով։

Սակայն ամիսներ անց կրկին նշանակված դատաբժշկական փորձաքննությունը տրամագծերով այլ եզրակացություն էր տվել. իբրև թե Վարդան Թումանյանը մահացու հիվանդություն է ունեցել, այդ օրը պետք է մահանար, պարզապես միջադեպը համընկել է դրան։ Հենց այս եզրակացության հիման վրա էլ մեղադրյալները հայտնվեցին ազատության մեջ։

Այսօր դատարանում փորձագետները պետք է բացատրեին, թե ինչպես է հնարավոր նույն փորձաքննությանն ամիսներ անց տալ տրամագծորեն հակառակ եզրակացությունը, սակայն որերորդ անգամ չէին ներկայացել դատական նիստին։

Վարդան Թումանյանի կինը՝ Տանյա Մելքումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ միտում է տեսնում ամիսներ շարունակ դատական նիստերը ձգձգելու մեջ։ «Թե ինչ խոստման են սպասում, ում խոստմանն են սպասում, չգիտեմ, բայց հաստատ միտում կա նիստերը ձգձգելու մեջ։ Մեկ փաստաբանին են փոխում, մեկ ուրիշ պատճառ են առաջ գտնում։ Անիմաստ ձգձգում են, քանի որ չեն կողմնորոշվում ինչպես հանգուցալուծել այս գործը։ Սա մի այնպիսի աղմկահարույց գործ ստացվեց, որ չգիտեն ոնց տակից դուրս գան։ Փորձագետները չգիտեն՝ ինչպես պարզաբանել իրենց խայտառակ եզրակացությունը»,- ասաց ազատամարտիկի կինը։

Ազատամարտիկի քույրն էլ՝ Մարիետա Թումանյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ եթե այս գործն ըստ էության չքննվի և մեղավորները չպատժվեն, «ինքն իր ձևով է այս հարցը լուծելու։ «Թող դրանից հետո չասեն, թե ես չէի զգուշացրել։ Եթե այս երկրում արդարադատություն կա, ապա նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասաց տիկին Մարիետան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular