ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավորների մրցույթում առաջին անգամ «նիդաբոռ» է գրանցվել. Նիկոլ Փաշինյանը ճիշտ է. fip.am

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Հունիսի 20-ին Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր դատաիրավական համակարգին` հայտարարելով, որ նախորդ տարի առաջին անգամ արձանագրվել է երևույթ, երբ դատավորների մրցույթում «նիդաբոռ» է եղել, գրում է Fip.am-ը:

 

«Ինչի՞ է էդպես եղել. իրենք գիտեն, որ կաշառք չպետք է վերցնեն, գիտեն, որ բիզնեսով չպետք է զբաղվեն, գիտեն, որ պիտի ստանան 400-600 հազար դրամ աշխատավարձ և որոշ դեպքերում մարդկանց դատապարտեն ցմահ ազատազրկման։ Այդ պայմաններում ո՞վ կուզենար լինել դատավոր, դուք ինքներդ ձեզ հարց տվեք»,- նշել էր Փաշինյանը։

Fip.am-ը որոշեց պարզել՝ արդյո՞ք առաջին տարին է, որ դատավորների մրցույթում դիմողների պակաս կա, և որո՞նք են այդ պակասի իրական պատճառները։

Բարձրագույն դատական խորհրդից, ի պատասխան մեր հարցմանը, հայտնեցին, որ իսկապես՝ 2018 և 2019 թվականներին դատավորների թեկնածուների ցուցակը ամբողջությամբ չի համալրվել։ 2018 թ. օգոստոսի 23-ի տվյալներով, քաղաքացիական մասնագիտական բաժնի 28 թեկնածուի տեղը համալրել է 12-ը, քրեական մասնագիտացման բաժնի 19հաստիքից լրացվել է 5-ը, իսկ վարչական մասնագիտական բաժնի համար նախատեսված է եղել 2 հաստիք, որոնք ամբողջությամբ լրացվել են։ Փաստացի, 2018-ին 30 հաստիք թափուր է մնացել։

2019 թվականի փետրվարի 21-ի դրությամբ պատկերը հետևյալն է․ քաղաքացիական մասնագիտական բաժնի 23հաստիքը լրացրել է 10 հավակնորդ, քրեական մասնագիտացման 17 հաստիքից որակավորման արդյունքում միայն 4-ն են ընդգրկվել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակ, իսկ վարչական մասնագիտացման բաժնում 2 հավակնորդներ են դիմել և ընդգրկվել են ցուցակ։ Այս տարի թափուր է մնացել 26հաստիք։

Ուսումնասիրելով Բարձրագույն դատական խորհրդի տրամադրած՝ 2014-ին, 2015-ին, 2016-ին և 2017-ին թափուր հաստիքների համալրման մասով տվյալները՝ պարզ է դառնում, որ այս տարիներին դատավորների թափուր հաստիքները մշտապես համալրվել են։

Օրինակ՝ 2017-ին քաղաքացիական մասնագիտացման բաժինում առկա է եղել 4 թափուր հաստիք, իսկ քրեականում՝ 5։ Անցկացված մրցույթի արդյունքում՝ 9 հաստիքն էլ համարվել է։

Այսինքն՝ եթե 2014- 2017 թթ. որակավորման ստուգման արդյունքում դատավորների թեկնածուների ցուցակը համալրվել էր անհրաժեշտ թվաքանակով և «նիդաբոռ» չէր եղել, ապա 2018 և 2019 թվականներին ընդհանուր 56 հաստիք մնացել է ազատ:

Վարչապետ Փաշինյանը «նիդաբոռը» բացատրել էր ցածր աշխատավարձերի հանգամանքով։ Fip.am-ի հետ զրույցում «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահ Հայկուհի Հովհաննիսյանն այս իրավիճակի մի քանի պատճառ է թվարկում։

Ըստ նրա, դիմորդի տեսանկյունից միֆ կա ստեղծված, որ դատավոր դառնալը անհնար է, եթե չունես բարեկամ, ծանոթ, ֆինանսական միջոցներ, ինչի միջոցով դու կկարողանաս այս պաշտոնին հասնել։

«Երկրորդը՝ այդ տեսակի պատրանք է ձևավորված նաև ընդունող հանձնաժողովների և գործընթացը կազմակերպող անձանց մոտ, որ իրենք անպայման ունենան դիմորդներ, որոնք ինչ-որ ձևով իրենց հետ կապ ունենան և անհրաժեշտության դեպքում այդ կապերը հետագայում կօգտագործվեն իրենց օգտին»,- նշեց Հովհաննիսյանը։

Ըստ իրավապաշտպանի, կա նաև որակյալ կադրերի պակաս։

 «Իրականում որակապես շատ ցածր է մակարդակը։ Այսինքն՝ զուտ գիտելիքի և կարողության տեսանկյունից անհրաժեշտ կադրային ընտրության հնարավորություն չկա»,- նշեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ վարչապետի հայտարարությունը, որ «նիդաբոռը» պայմանավորված է նաև կաշառք վերցնելու անկարողությամբ, հիմնավոր պատճառ չէ։

Ըստ նրա, ամեն մեկը չէ, որ մտածում է կոռուպցիոն սխեմաների մեջ մտնելու մասին։ «Շատ պարկեշտ մարդիկ կան, ովքեր հենց այդ միֆերի և պատրանքների պատճառով չեն գնում»,- նշեց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է աշխատավարձերի խնդրին, ապա ըստ Հովհաննիսյանի, դատավորների աշխատավարձերի այս չափը սահմանվել է 6-7 տարի առաջ և այդ ժամանակվա կենսամակարդակի պայմաններում բավարար էր։ 

«450 հազարը այն ժամանակ բավարար կարելի էր գնահատել։ Սակայն այն ժամանակվա գործերի ծավալը ևս անհամարժեք է ներկայիս իրավիճակին։ Գործերի ծանրաբեռնվածությունն աշխատավարձերի չափի հարաբերակցությամբ չի որոշվում, այլ որոշվում է բնակչության թիվ-դատավոր հարաբերակցությամբ։ Այսինքն՝ 100 հազար բնակչի թվով որոշվում է քանի դատավոր ունենալն է, որ ողջամիտ է»,- նշեց իրավապաշտպանը։

Այսպիսով, ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ներկայացրած տվյալները համապատասխանում են իրականությանը, սակայն պատճառների մասով ոլորտի ներկայացուցիչներն այլ կարծիք ունեն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular