ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրեական հետապնդում է հարուցվել 12 անձանց նկատմամբ, այդ թվում՝ 1 անտառապետի

ԻՐԱՎՈՒՆՔ
 

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում ամփոփվել է 2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում  մարզի տարածքում արձանագրված շրջակա միջավայրի անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վիճակը:

Ինչպես հայտնեցին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է ապօրինի ծառահատման, փայտանյութի ապօրինի մթերման, անտառներ ոչնչացնելու, ինչպես նաև անտառտնտեսության իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու119 դեպք, որոնցից 49-ով հարուցվել են քրեական գործեր: Դրանց ճնշող մեծամասնությունը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (ապօրինի ծառահատումների) տարբեր մասերի հատկանիշներով, իսկ երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունների չարաշահելը) 1-ին մասի հատկանիշներով:

Ընդ որում, քրեական գործի հարուցումը մերժված նյութերից 54 դեպքերով ծառահատումները եղել են ապօրինի: Դրանցով պետությանը պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 5.6մլն ՀՀ դրամ, որից վերականգնվել է 429.300 ՀՀ դրամը: Բուսական աշխարհին պատճառված վնասի վերոհիշյալ չհատուցված գումարները բռնագանձելու պահանջով՝ Լոռու մարզի դատախազության կողմից առաջարկվել է հայց հարուցել իրավասությամբ օժտված պետական մարմնին՝ ողջամիտ ժամկետներում ներկայացնել համապատասխան հայցադիմումներ:

Ապօրինի ծառահատումների փաստով հարուցված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է ավելի քան 102 մլն  ՀՀ դրամ, որից վերականգնվել է մոտ 600 հազար ՀՀ դրամը: Ընդ որում, բացահայտված բոլոր քրեական գործերով, որոնցով չի հատուցվել պետությանը պատճառված վնասը, նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշումներ են կայացվել պատճառված վնասի չափով անձանց գույքին ինչպես շարժական, այնպես էլ անշարժ կալանք դնելու մասին:   

Հիշյալ քրեական գործերով քրեական հետապնդում հարուցվել է 12 անձանց նկատմամբ, այդ թվում՝ 1 անտառապետի:

Հաշվետու ժամանակահատվածում 4 քրեական գործ 4 անձանց վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել  է դատարան, որոնցից երկուսի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ: Նշված ժամանակահատվածում դատարան է ուղարկվել նաև նախորդ տարվանից փոխանցված 3 քրեական գործ՝ 3 անձանց վերաբերյալ:

Մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունները վկայել են, որ մի շարք դեպքերում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող որոշ անտառտնտեսություններում արձանագրվել է տևական ժամանակ մեծ քանակությամբ ծառահատումներ կատարելու և դրանք անտառտնտեսության տարածքից դուրս բերելու փաստեր, որոնք դուրս են մնացել անտառտնեսության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների տեսադաշտից: Ավելին՝ պարզվել է նաև, որ      ապօրինի ծառահատման դեպքերին անմիջականորեն մասնակցություն են ունեցել նաև նշված անտառտնտեսության որոշ պաշտոնատար անձինք, ովքեր ի պաշտոնե պարտավոր են պայքարելու անտառախախտումների դեմ: Ընդ որում, առանձին դեպքերում գրանցվել է նաև ապօրինի հատված ծառերի կոճղամասերը անտառտնտեսության որոշ պաշտոնատար անձանց կողմից քողարկելու դեպքեր:

Իրավասու պաշտոնատար անձանց կողմից անտառահատումների դեմ արդյունավետ պայքար մղելու, ինչպես նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող այս կամ այն անտառտնտեսությունում տեղ գտած բացթողումները վերացնելու ուղղությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու և իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած պաշտոնատար անձանց նկատմամբ կարգապահական ներգործություն միջոցներ կիրառելու նպատակով Լոռու մարզի դատախազի կողմից համապատասխան միջնորդագիր է հասցեագրվել  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին:   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular