«Օրենքով գողերի» «սխոդկան» ծեծկռտուքով է ավարտվել
ՎԻԴԵՈԱբխազիայի Գուդաուտա կորորտային քաղաքում ծեծի է ենթարկվել 46-ամյա նախկին «օրենքով գող» Թեմուր Ախուբան՝ հայտնի Դինրիդ մականունով, հաղորդում է News.am-ը՝ հղում անելով «Փրայմ Քրայմ»-ին: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 26-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել այսօր:
«Սխոդկան» կազմակերպվել էր հենց նրա նախաձեռնությամբ, որի ընթացքում նա մտադիր էր լուծել իր գողական լիազորությունների վերսկսման հարցը, որոնք դադարեցվել էին 2 տարի առաջ Գուդաուտայի հեղինակությունների կողմից:
Պարբերականի տվյալներով՝ Սուխումիի եւ Գուդաուտայի «օրենքով գողերի» միջեւ վեճը սրվել է 2 տարի առաջ այն բանից հետո, երբ Աբխազիայից Ռուսաստան է տեղափոխվել Ապակելա մականունով հայտնի Բորիս Ապակիան:
Կովկասյալ հանրապետությունում գողական աշխարհում իշխանությունն իրենց ձեռքն առնելու համար Ռաուլ Բարցբայի (Պիզա) գուդաուտական խմբավորումը եւ նրա երկու սանիկները՝ Աստիկ Շամբան եւ Խասիկ Ավիձբան, ծեծի են ենթարկել սուխումցի «գողերին»՝ 72-ամյա Վալերա Խաշբային, Թեմուր Գվասալիային եւ Դինրիդին:
Խաշբային վերջերս վերադարձրել են «գողի» իր իրավունքը: Դինրիդը եւս որոշել է հասնել իր տիտղոսի վերադարձին, սակայն «սխոդկայի» ժամանակ նրան մերժել են:
Վիրավորված Դինրիդը հարվածել է Պիզային եւ պատասխան է ստացել գուդաուտցիների կողմից:
Աղբյուրը հայտնում է, որ տուժածը, որը հանդիպման այլ արդյունք էր ակնկալում, ծանր վիճակով հիվանդանոց է տեղափոխվել:
Ամբողջական նյութը՝ այստեղ