ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարորդական իրավունք ստանալու նոր կանոնները. նախագիծ

ԻՐԱՎՈՒՆՔ
 

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft կայքում տեղադրվել է նախագիծ՝ վարորդական վկայականներ ստանալու նոր կարգի մասին:

«Վարորդական վկայական ստանալու համար քննություններ ընդունելու և վարորդական վկայական տալու կարգը, վարորդական վկայական ստանալու համար պարտադիր ներկայացնելու ենթակա փաստաթղթերի ցանկը, ազգային վարորդական վկայականների ձևերն ու նկարագրերը սահմանելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 18-ի N 1158-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է Ճանապարհային ոստիկանության կողմից:

Անհրաժեշտությունը

Նախագծի մշակումը պայմանավորված է գործող որոշումը Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի 2006/126/ԵՀ հրահանգի և գործող օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս գործող օրենսդրությամբ սահմանված չէ գործնական վարման հմտությունների և վարքագծի ստուգման, քննություն անցկացնող ոստիկանության ծառայողների վերապատրաստումը, դրա կազմակերպման և անցկացման կարգը: Այդ պահանջը բխում է վերոնշված հրահանգից, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների օրինակներից:

ՀՀ-ում լայն տարածում է գտել մոպեդների շահագործումը, որի վարելու համար, սակայն, մինչ օրս իրավունք նախատեսված չէ: Մոպեդներ վարողների համար իրավունք սահմանելը ուղղված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամրապնդմանը:

Ներկայումս վարորդական վկայական ստանալու համար անցկացվող որակավորման գործնական քննությունը անցկացվում է միայն ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ հաշվառման-քննական այն ստորաբաժանումներում, որտեղ առկա չէ ավտոդրոմ կամ ավտոհրապարակ անցկացվում է ճանապարհային երթևեկության իրական պայմաններում՝ 15 րոպե ժամանակով: Այդ հանգամանքները չեն կարող լիարժեք պատկեր ապահովել վարորդի թեկնածուի վարման հմտությունների և վարքագծի վերաբերյալ, ուստի նախատեսվում է, որ գործնական քննությունը անհրաժեշտ է իրականացնել և ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, և ճանապարհային երթևեկության իրական պայմաններում 25 րոպե ժամանակ «A», «AM», «A1», «B», «B1» և «BE» կարգերի ու ենթակարգերի համար և 45 րոպե ժամանակ այլ կարգերի ու ենթակարգերի համար, որոնք նույնպես հրահանգի պահանջներ են:

Ներկայումս վարորդական վկայական ստանալու համար անձը պարտադիր ներկայացվում է անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ, իսկ դրանցում անձի հաշվառման վայրի մասին տեղեկության բացակայության դեպքում՝ ըստ փաստացի բնակության վայրի տեղեկանք, ինչը, ըստ էության, չի արտացոլում տվյալ անձի ՀՀ-ում հաշվառված լինելու օրինականության մասին: Ինչպես նաև ամրագրված չէ օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականին վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքում բնակության փաստը հավաստող պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթի վերաբերյալ դրույթ:

«C» կարգի համար գործող օրենսդրությամբ չի նախատեսվում հատուկ ուսուցում, ինչը առօրյա կյանքում վթարների և աղետների է հանգեցնում՝ վարման առանձնահատկությունների, վարորդների անշրջահայեցության և կոնկրետ իրադրությունում չկողմնորոշվելու պատճառով:

Միաժամանակ, ներկայումս ՀՀ կառավարությունում է գտնվում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվում է նաև մոպեդները Ճանապարհային ոստիկանությունում գրանցելու (հաշվառելու), հաշվառման համարանիշեր հատկացնելու, ինչպես նաև դրանք վարելու համար վարորդական վկայական (AM) ունենալու պահանջը:

Կարգավորման նպատակը և բնույթը

Նշված խնդիրներին լուծում տալու համար մշակվել է սույն նախագիծը, որով կատարվող փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն կարգավորելու վարորդական իրավունքի վկայական ստանալու հետ կապված իրավահարաբերություններ՝ Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի 2006/126/ԵՀ հրահանգի և գործող օրենքների պահանջներին համապատասխանեցնելու պահանջով:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Ճանապարհային ոստիկանության կողմից:

Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ գործող որոշումը կհամապատասխանեցվի Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի 2006/126/ԵՀ հրահանգի գործող օրենքների պահանջներին, ինչպես նաև վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացն առավել հստակ և արդիական կարգավորում կստանա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular