ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ասել էր հոգնած է, խրամատ են փորում. Արցախում զոհված Արայիկը վերջին անգամ մոր հետ էր խոսել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Արցախում սեպտեմբերի 2-ին մարտական խնդրի կատարման ժամանակ ծագած այլ հանգամանքներում զոհված 19-ամյա Արայիկ Օրդուբեկյանը վերջին անգամ խոսել էր մոր հետ։ NEWS.am-ի հետ զրույցում նրանց ազգականներից տիկին Աննան պատմեց, որ Արայիկը հաճախ էր անհանգստանում հղի մոր առողջությամբ եւ բանակից միշտ զանգում էր նրան՝ իմանալու ինչպես է։

«Նա շատ հոգատար ու ծնողներին սիրող զավակ էր, ընտանիքի ավագ երեխան լինելով՝բոլորի մասին հոգ էր տանում։ Գիտեր որ քույրը շուտով ծնվելու է, հաճախ էր մորը զանգում, հետաքրքրվում՝ ինչպես է, անգամ նրա համար անուն էր մտածել»,-ասաց տիկին Աննան։

Նրա խոսքով, Արայիկը մորն ասել էր, որ իր մոտ ամեն ինչ լավ է, միայն մի քիչ հոգնած է, որովհետեւ խրամատ են փորում։

«Ինքն ինչ որ անում էր՝ նվիրվում էր մինչեւ վերջ։ Բանակում էլ էր մեծ սիրով ծառայում, նպատակներ ուներ զինվորական դառնալու՝ հետախույզ։ Իր ծնողներն են իրեն այդպես դաստիարակել, հայրն էլ շատ հայրենասեր անձնավորություն է, ապրիլյան պատերազմի ժամանակ գնաց որդու հետ կանգնեց սահմանին, պաշտպանեցին հողը երկուսով»։

Հիշեցնենք, որ Արայիկ Օրդուբեկյանը բանակ էր զորակոչվել 2015թ. ամռանը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Արցախում սեպտեմբերի 2-ին Արայիկ Օրդուբեկյանը զոհվել է ոչ թե հակառակորդի կողմից արձակված կրակոցից, այլ մարտական խնդրի կատարման ժամանակ ծագած այլ հանգամանքներում։

Հիշեցնենք, որ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular