Հայկական արտադրության «Արմֆոնները» սեպտեմբերի 20-ից ազատ վաճառքի կհանվեն
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության արտադրած «Արմֆոն» տեսակի հայկական բջջային հեռախոսները սեպտեմբերի 20-ից ազատ վաճառքի կհանվեն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ հայկական արտադրության սմարթֆոններն առաջին անգամ ներկայացվեցին հունիսի 6-ին: Դրանց գինը տատանվում է 50-ից 150 հազարի սահմանում: