ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում խմորումներ են գնացել, թիմեր են ձևավորվել. Սասուն Միքայելյանը մանդատը վայր չի դնի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Սասուն Միքայելյանին երբեք չի զարմացրել վարչության անդամ լինել կամ չլինելը: Բնական է, ինձ ձայն չեն տվել, դա թաքցնելու բա՞ն է, արդարանամ ու ասեմ՝ ինձ ձայն տվեցի՞ն: Միգուցե այնտեղ խմորումներ են գնացել, ինչ-որ որոշակի մարդիկ թիմեր են ձևավորել ներսում, դրա համար սենց եղավ, բայց Սասուն Միքայելյանին երբեք չի խանգարի, որ իր գործը, որպես ՔՊ կուսակցության անդամ, շարունակի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ խոսելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում իր՝ ՔՊ վարչության անդամ չընտրվելու հարցին։
 
Միքայելյանը շեշտեց, որ ինքը 2.5 տարի եղել է ՔՊ վարչության նախագահ, և իր օրոք կուսակցությունը հաղթել է. «Էսօր, որ ես չընտրվա վարչության անդամ, քամին ցրտից չմեռավ, ժողովո՛ւրդ»-, ասաց պատգամավորը: Վերջինս հրաժարվեց անհատականացնել և խմորումների մասնակիցների անուններ տալ։ «Ես անուններ տվող չեմ, դատարանում էլ, որ նստել եմ 3.5 տարի, անուններ չեմ տվել»,- ի պատասխան՝ ասաց պատգամավորը։ Անդրադառնալով պատգամավորական մանդատը վայր դնելու մասին լուրերին՝ Միքայելյանը ասաց, թե չգիտի՝ դա ում երազանքն է. «Լսեք, ժողովուրդ, մանդատն ինձ տվել է իմ ժողովուրդը: Ես երկար տարիներ ծառայել եմ էս ժողովրդին: Եվ էս նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է, որ արդար ընտրություններ են գնացել, ես գրեթե 32 հազար ձայն եմ հավաքել: Ես ժողովրդի առաջ եմ պատասխանատու: Ինչ-որ էս խաղերի, կամ էդ 300 հոգու մեջից քվեարկության արդյունքում ես պատասխանատու չեմ, որ ես խռովեմ, նեղանամ: Ես խռովող տղա չեմ: Ես իմ գործն արել եմ, անելու եմ, ավելի եմ անելու»,- ասաց Միքայելյանը: Թե ինչու էր պատգամավորը անցած շաբաթ բացակայում ԱԺ նիստերից, իր բացակայությունը Միքայելյանը կապեց առողջական խնդիրներով, նաև, որ սպասել է՝ իրավիճակը պարզվի: Հարցին՝ այսինքն՝ չե՞ք նեղացել, Ս. Միքայելյանը հարցով պատասխանեց. «Ո՞ւմից նեղանամ»:
 
Լրագրողներին դիտարկմանը, որ կուսակցության համաժողովում իր ելույթի ժամանակ շատերը ցուցադրաբար դուրս են եկել, պատգամավորը հակադարձեց, որ նման բան չի եղել, երեք հոգի դուրս են գնացել ծխելու: Ս. Միքայելյանը նշեց, որ ընտրություններից հետո վարչապետի հետ քննարկում չի եղել։ Հարցին՝ Կոտայքում հի՞ն Հայաստանն է, Միքայելյանը պատասխանեց` «Почти»:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular