ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում վագրեր կբուծեն. ի՞նչ է սպասվում կենդանիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վայրի կենդանիների առք ու վաճառքով զբաղվող «ԶOO Ֆաունա Արտ» ՍՊԸ կողմից հունիս ամսին Հայաստան է ներմուծվել 4 վագր: Այս մասին EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ-ից:

Դեռ մարտ ամսին վերոնշյալ ընկերությունը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գորիգորյանի ստորագրությամբ ստացել է 2 հատ ամուրյան վագրի (Panthera tigris altaica) և 3 հատ սպիտակ վագրի (Panthera tigris tigris) ներմուծման ՍԻԹԵՍ հավաստագիր (CITES): Ներմուծման գործարքը տեղի է ունեցել բոլորովին վերջերս: ՄՎ և ԵՀ վարչության պետ Մնացան Շարաֆյանի ստորագրությամբ ստացված գրությամբ ասվում է. «… ըստ ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայի տվյալների 05.06.2019թ. «ԶՕՕ Ֆաունա Արտ» ՍՊԸ (ՀՎՀՀ 00451056) կողմից ՀՀ է ներմուծվել երեք հատ սպիտակ վագր և մեկ հատ ամուրյան վագր, որոնք հայտարարագրման փուլում են»:

Նախարարության կողմից կայքին տրամադրված ՍԻԹԵՍ հավաստագրերի ուսումնասիրությամբ պարզ է դառնում, որ կենդանիները ՀՀ ներմուծվել են Ուկրաինայից. արտահանող/վերաարտահանող անձը Սերգեյ Կոստիվն է՝ «Լիմպոպո» էկզոտիկ կենդանիների հավաքածուի տնօրեն:

Այսպիսով, առաջին հավաստագրով նախատեսվել է ներմուծել երեք հատ սպիտակ վագր կենդանի վիճակում՝ 2 էգ, 1 արու: Որպես գործարքի նպատակ է նշվում բուծումն կամ արհեստական բեղմնավորում անազատ պայմաններում (B/Breeding in captivity or artificial propagation), ծագման աղբյուրը՝ անազատության մեջ ծնված, իսկ ծագման երկիրն ու այլ տեղեկություններ առկա չեն:

Մեկ այլ հավաստագրով նախատեսվում է երկու հատ ամուրյան վագրի ներմուծում՝ 1 էգ, 1 արու: Գործարքի նպատակն ու ծագման աղբյուրը նույնն է. անազատության մեջ ծնված կենդանիները ներմուծվել են ՀՀ բուծման նպատակով (B/C): Հավաստագրերն ուժի մեջ են մինչև 18.09.2019թ.-ը, բայց արդեն իսկ իրականացվել է 4 կենդանու ներմուծում:

«Լիմպոպո» մասնավոր կենդանաբանական այգին գտնվում է Լվով քաղաքի հարևանությամբ: Սերգեյ Կոստիվը հանդիսանում է մասնավոր կենդանաբանական այգու տնօրենը: Նշված այգին չի հանդիսանում ոչ EARAZA, ոչ EAZA անդամ կամ թեկնածու անդամ: Այս կառույցներին անդամակից կենդանաբանական այգիներն իրավունք չունեն զբաղվել կենդանիների առևտրով:

 
 
 
 
 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular