ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Բելառուս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է Բելառուս։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահը ներկա կգտնվի Եվրոպական երկրորդ խաղերի փակման արարողությանը: Այցի շրջանակում նախատեսվում է նաև նախագահ Սարգսյանի հանդիպումը Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև գիտական և կրթական հաստատություններ:

Հայ-բելառուսական առևտրատնտեսական համագործակցությունը բնութագրվում է դրական շարժընթացով։Բելառուսական կողմի տվյալներով՝ ապրանքաշրջանառությունը կազմել է 50,1 ԱՄՆ դոլար՝ 2017-ի մհամեմատ աճելով 17,3 տոկոսով։ Բելառուսից արտահանումը կազմել է 37,4 մլն դոլար (աճը՝ 8,3 տոկոս), հայկական ապրանքների արտահանումն այդ երկիր՝ 12,7 մլն դոլար (աճը՝ 55 տոկոս)։ 2019-ի հունվար-ապրիլին երկու երկրների միջև ապրանքաշրջանությունը կազմել է 19,3 մլն դոլար (աճը՝ 31 տոկոս). բելառուսական ապրանքների արտահանումը կազմել է 15 մլն դոլար (աճը՝ 30 տոկոս), հայկական ապրանքներինը՝ 4,2 մլն դոլար (աճը՝ 37 տոկոս)։ Բելառուսը Հայաստան է առաքում կաթ, խտացրած և չոր սերուցք,տրակտորներ և քարշակներ, եղեր, անվադողեր, թուղթ և ստվարաթուղթ։ Հայաստանից Բելառուս են արտահանվում արտահանվում ոգելից խմիչքներ, կահույք։

2018-ին Բելառուսում հայաստանյան ներդրումների ծավալը կազմել է 7,6 մլն դոլար, ուղղակի ներդրումներինը՝ 7,5 մլն դոլար։ Հայաստանում աշխատում է բելառուսական ընկերությունների ապրանքատար ցանցի ավելի քան 80 սուբյեկտ, գործում է բելառուսական կապիտալով 3 ձեռնարկություն։ Բելառուսում գործում է հայկական կապիտալով 57 ձեռնարկություն (17 համատեղ և 40՝ օտարերկրյա)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular