ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կենդանակերպի 6 ամենաինքնամփոփ նշանները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Խեցգետին

 

Խեցգետինը համարվում է ամենաինքնամփոփ նշաններից մեկը։ Այդ մարդը վստահում է միայն ամենամտերիմ մարդկանց, նրանց, ում ճանաչում է մանկությունից, և ում բազմիցս ստուգել է ամենաբարդ իրավիճակներում։ Մնացած բոլորի հետ այդ մարդն իրեն մեկուսի է պահում ու ներս չի թողնում իր աշխարհ։

 

Խեցգետինների ինքնամփոփությունը բավականին հեշտ է բացատրվում։ Ամեն մեկը չէ, որ կարող է հասկանալ տվյալ անձնավորության հոգեկան կազմակերպվածությունը։ Իսկ չհասկացվածությունը խաչ է քաշում մտերմության ու Խեցգետնի կողմից անկեղծության վրա։ Նշենք նաև այն փաստը, որ Խեցգետիններն այլ կերպ են ընկալում շրջապատող աշխարհը։ Եթե մարդկանց մեծամասնության համար կյանքն ուրախ արկած է, որն անընդհատ նորանոր հետաքրքիր էմոցիաներ է պարգևում, ապա Խեցգետնի համար կյանքը ծայրահեղ վտանգավոր շրջան է՝ ուղեկցված շատ մտատանջությունների հետ  ու այդ մարդուց մեծ պատասխանատվություն պահանջող։ Ակնհայտ է, որ այդ վիճակում Խեցգետինը գերադասում է զգուշանալ ու ավելորդ բաներ չասել։

Կարիճ

Կարիճները հոգով ուժեղ անձնավորություններ են, ովքեր սովոր չեն ցույց տալ իրենց թուլություններն ու ցուցադրել էմոցիաները։ Ցանկացած իրավիճակում նրանք հավաքված են, կենտրոնացած, հերթապահ ժպիտը դեմքին։ Կարիճները հստակ գիտեն, որ հասարակության առջև պետք է զուսպ լինեն, բայց միևնույն ժամանակ՝ ակնդետ հետևեն զրուցակցին, որ հետագայում ճիշտ եզրակացություններ անեն նրանց վերաբերյալ։

Սակայն մտերիմ մարդկանց հետ էլ Կարիճն իրեն փակ է պահում։ Ընդ որում, Կենդանակերպի այդ նշանի ներկայացուցիչների գաղտնիքներն ամենից հաճախ կապված են ինտիմ արկածների հետ։ Բանն այն է, որ նրանց կառավարում է սեքսուալ էներգիան, և դրա համար էլ այս մարդիկ պարզապես չեն կարողանում ապրել առանց ֆլիրտի և դավաճանությունների։ Բայց Կարիճն այնքան փակ է ու այնքան լավ է կարողանում վերացնել հետքերը, որ նրան բացահայտել գործնականորեն հնարավոր չէ։ Նույնիսկ տարիներ անց այս մարդը չի խոստովանում իր դավաճանությունը՝ հավատարիմ մնալով իր սկզբունքներին։

Այծեղջյուր

Շատերն են նշում Այծեղջյուրի ինքնամփոփությունն ու չխոսկանությունը։ Բայց Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները դրա համար բոլոր հիմքերն ունեն։ Նախ՝ Այծեղջյուրները դատող ու լուրջ մարդիկ են։ Նրանք հաստատ գիտեն, որ, երբ բառը բերանից դուրս է գալիս, մարդն արդեն դրա համար պատասխանատվություն է կրում։ Բացի դրանից, արտաքին զսպվածության, ինքնավստահության ու խելամտության տակ Այծեղջյուրները թաքցնում են խոցված հոգին և շատ են վախենում, որ ինչ-որ մեկը կբացահայտի իրենց գաղտնիքը։ Այծեղջյուրները վախենում են իրենց հեղինակությունը կորցնելուց, մտահոգվում են, որ իրենց կդադարեն որպես առաջնորդ ընկալելուց ու լսելուց։ Ինքնամփոփությունը նրանց դաժան գործնականություն է հաղորդում։

Աղեղնավոր

Ընդունված է Աղեղնավորներին զվարճալի մարդիկ համարել, ում կարելի է վստահել։ Բայց եթե ուշադիր նայես, Աղեղնավորները բոլորովին էլ այն մարդիկ չեն, ովքեր ներկայանում են։ Դրանք շատ խորամանկ անձնավորություններ են, ովքեր ամենուր շահ են փնտրում, իսկ հետո փորձում են մտնել յուրաքանչյուր մարդու վստահության մեջ, ով փոքր-ինչ հետաքրքիր է իրենց համար։ Միևնույն ժամանակ՝ Աղեղնավորից երբեք ճշմարտություն չես իմանա։ Նա հմտորեն հեռանում է ուղիղ պատասխաններից ու միտումնավոր կերպով զրուցակցին մոլորության մեջ է գցում, միայն թե նրա հետ չկիսի արժեքավոր ինֆորմացիան։

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular