Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 5 վիրավորներից 2-ը մանկահասակներ են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 40-րդ կմ հատվածում ճանապարհային ոստիկանության չգործող անշարժ պահակետի հարևանությամբ բախվել են Volkswagen մակնիշի 41 GT 259 համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ, 65-ամյա Հովիկ Հայրապետյանի վարած BMW X5 մակնիշի 88 ՍԼ 838 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երևանի բնակիչ, 26-ամյա Դավիթ Մանուկյանը, BMW-ի վարորդ Հ. Հայրապետյանը, նրա ուղևորներ, Հրազդան քաղաքի բնակիչներ, 64-ամյա Անյուտա Մովսիսյանը, 9-ամյա Նարեկ Սաֆարյանը, 9-ամյա Ալիսա Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ 3 հոգի տեղում մահացել են:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ