Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 29–ամյա վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱյսօր՝ հունիսի 30-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 03:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Գևորգ Բալյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի 55 PN 585 համարանիշի ավտոմեքենայով Մայակովսկի-Ձորաղբյուր գյուղամիջյան ճանապարհին՝ դեպի Մայակովսկի գյուղ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր մասաբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Բալյանը տեղում մահացել է: Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ