ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի ղեկավարությունը տարեկան 50 անգամ հայտարարում է` հարձակողական զենք է գնում, որ գրավի Երևանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«4-րդ սերնդի պատերազմի ավարտին և 5-րդ սերնդի պատերազմների ընթացքում դեռ ոչ մի հակամարտող կողմ, գործելով պաշտպանական մարտավարությամբ, առավել ևս՝ ռազմավարությամբ, դեռ հաղթանակ չի տարել։ Սա պնդում էր դեռ պրուսական ռազմական դպրոցը, սա հաստատում են ԵՀՊ-երի հաղթանակ տարած փայլուն զորահրամանատարները։ Չթվարկեմ։ Սա հաստատում են Joint Land Operations, Network Centric Warfare և այլ արդի պատերազմների ամենակայացած հայեցակարգերը և այլն։ 
Ցանկացած մարտական կանոնադրության մեջ նշված է, որ պաշպանությունը՝ որպես օպերացիայի տեսակ, կարևոր է, սակայն որոշիչը հարձակումն է։ 
Արցախյան պատերազմում՝ 1993թ. ընթացքում, երբ ազատագրել ենք մոտ 6000 կմ. ք տարածք, ավելի քիչ զոհ ենք տվել, քան նախորդ և հաջորդ՝ պաշտպանությունների փուլերում։

«Պաշտպանությամբ կարող ես չպարտվել, բայց հաղթանակ կարող ես տանել միայն հարձակմամբ»։

Սուն Ցզի

Հ.Գ. Ադրբեջանի ղեկավարությունը տարեկան հիսուն անգամ հայտարարում է, որ հարձակողական զենք է գնում, որ գրավի Երևանը և այլն...

#թեբահակառակորդիբերանըլեզուչդնենքհարձակողականզենքերով

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular