ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


15-ամյա տավուշցի Արեն Իսրայելյանը՝ Եվրոպայի չեմպիոն

ՍՊՈՐՏ

 

Տավուշում աննախադեպ տոնական տրամադրություն է: Տավուշի մարզի 15-ամյա ազատոճային ըմբիշ, Իջևանի քաղաքային մարզադպրոցի սան Արեն Իսրայելյանը Լեհաստանի Կրակով քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում հաղթելով իտալացի մարզիկին՝ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն։ Ա. Իսրայելյանի մարզիչը Արսեն Հովակիմյանն է, ում անմնացորդ աշխատանքի պտուղներն արդեն շոշափելի արդյունքներ են տալիս այսօր: Սա երիտասարդ մարզիկի սպորտային կարիերայի ընթացքում միջազգային հարթակներում գրանցված ամենաբարձր տիտղոսը նվաճելու առաջին քայլերից է, որը, անկասկած, շարունակություն է ունենալու: Ա. Իսրայելյանի շնորհիվ դեռ շատ մրցաշարերի ժամանակ ամենաբարձր հարթակներից կծածանվի Հայոց եռագույնը: Orer.am-ի ողջ անձնակազմը շնորհավորում է տավուշցի մեր մարզիկին, նրա անձնական մարզչին, բոլոր տավուշցիներին և մեր հայրենակիցներին մաղթելով նորանոր նվաճումներ, հաղթանակներ ու դափնիներ միջազգային ասպարեզում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular