ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 նշան, որ վերջապես գտել ես նրան, ով լրացնում է քեզ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ


Բոլոր մարդիկ էլ ցանկանում են սիրել ու սիրված լինել։ Սերը հարմարավետության զգացում է առաջացնում, որի պատճառով ամեն ինչ մղվում է երկրորդ պլան։ Դու ամբողջովին տրվում ու նվիրվում ես զուգընկերոջդ ու նույնն էլ ակնկալում ես նրանից։ Իսկ ինչպես հասկանալ, թե արդյոք հենց նա է քո կյանքի ուղեկիցը, թե ոչ։

9 նշան, որ վերջապես գտել ես նրան, ով լրացնում է քեզ

1. Դու չես ձևացնում, երբ նրա կողքին ես։ Դու այնպիսին ես, ինչպիսին կաս և չես փորձում լավ տպավորություն թողնել նրա վրա։ Նրա համար դու միշտ միակն ես, և նա ընդունում ու հասկանում է քեզ։ Նա ընտրել է քեզ ու հենց դու ես նրա ուշադրության կենտրոնում։ Դու նրա աստղն են։

2. Քո երջանկությունը նրա երջանկությունն է և հակառակը։ Նա քեզ համար փորձում է անել լավագույնը։ Նա հանուն քո երջանկության պատրաստ է ամեն ինչի։ Քո հետաքրքրությունները արդեն նրանն են դարձել և հակառակը։ Այն ինչ ուրախություն է պատճառում քեզ, երջանկացնում է նաև նրան։ Սովորաբար տղամարդիկ շատ ժամանակ են տրամադրում աշխատանքին, բայց նա իր ծանրաբեռնված գրաֆիկում ժամանակ է հատկացնում նաև ձեզ համար։

3. Ծանր աշխատանքային օրվանից հետո, միակ բանը, որ ցանկանում ես, նրա կողքին լինելն է։ Նշանակություն չունի, թե ինչ տրամադրություն ունես, օրվա ավարտը ցանկանում ես հենց նրա կողքին անցկացնել։ Ցանկանում ես կիսվել նրա հետ, պատմել օրվա խնդիրների մասին, խորհուրդներ լսել։ Սա ավելի ամրապնդում է հարաբերությունները, և դու հասկանում ես, որ հենց նրա կողքին ես ուզում լինել։

4. Ձեր համակրանքն ու ջերմությունը անհնար է չնկատել։ Դուք իրար համապատասխան եք և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, և՛ զգացմունքային առումով։ Նույնիսկ եթե դուք միասին ինչ-որ ոչ այնքան մեծ ու էական նշանակություն ունեցող գործողություն եք կատարում (օրինակ, առավոտյան միասին վազում եք) դուք երկուսդ մեծ հաճույք եք ստանում դրանից, քանի որ միմյանց կողքին եք և ոչնչից չեք ամաչում։

5. Դու ցանկանում ես նրա հետ կիսել այն ամենն ինչ ունես. երբ դու նկարում ես, քո մտքում միայն նա է։ Նա քո կյանքի իմաստն է, նրա գրկում դու քեզ ամենաերջանիկն ես համարում։ Երբ դու մի լավ նորություն կամ դրական լուր ես լսում, միանգամից ցանկանում ես պատմել ու կիսվել նրա հետ։ Քո հեռախոսի ռինգթոնը ձեր սիրելի երաժշտությունն է։ Նրա կատարած ամեն քայլը հետաքրքրում է քեզ։ Ճիշտ է, երբեմն նա քեզ բարկացնում է, բայց առանց նրա դու քո կյանքը չես պատկերացնում։ Դուք արդեն անցել եք սիրահարվածության շրջանը և կայուն հարաբերություններ հաստատել իրար հետ։

6. Ռոմանտիկան բնորոշ է ձեզ։ Երբեմն դուք կարծում եք, որ ֆիլմի հերոսուհիներ եք, ովքեր դժվարությունները հաղթահարելով՝ առաջ են շարժվում ու հասնում հաջողությունների։ Դուք փոխադարձաբար վստահում եք միմյանց, ընդունում դիմացինի թերությունները, առավելությունները, մտածելակերպը և այլն։

7. Քո սերն անսահման է և անգամ վիճելու կարիք չկա, քանի որ եթե սիրում ես, ուրեմն չես ցանկանում ցավ պատճառել նրան։ Ձեզ հաջողվում է ընդհանուր հայտարարի գալ, փոխզիջման գնալ։ Ձեր սերը ամեն հիմարությունից առավել է։

8. Նա ոչ թե պարզապես լսում է ձեզ, այլև իսկապես մեծ ուշադրությամբ հետևում է քո բոլոր խոսքերին։ Քո ընտրյալը գիտի հասկանալ խոսքերիդ տողատակը։ Նա մտածում է այն ամենի մասին, ինչի կարիքը դու ունես, և դուք օգնում եք միմյանց ցանկացած պարագայում։

9. Նա ընդունում է քեզ այնպիսին, ինչպիսին որ դու կաս։ Երբեմն դու բարկանում ես, բարձր ձայնով խոսում նրա հետ, երբեմն չես հասկանում նրա կատակները, սակայն միևնույնն է, նա ընդունում է քեզ և նշում, որ քո թերությունները իր համար առավելություն են։ Նա հպարտանում է քեզանով և գովաբանում իր ընկերների շրջանում։ Դու ամբողջությամբ նրան ես պատկանում ու նրա կյանքում կարևոր տեղ ես զբաղեցնում։ Եվ դու երջանիկ ես, որ վերջապես գտել ես նրան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular