ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավտոբուսն այնքան լիքն էր, որ շնչելու օդ չկար. երբ կանգառում իջա, ու մանրը դրեցի գրպանս, զգացի, որ գրպանումս մի բան կա… հանեցի, երկտող էր, որ ավտոբուսի մեջ գցել էին գրպանս

ՎԻԴԵՈ

Այսօր ավտոբուսը սարսափելի ծանրաբեռնված էր: Շնչելու օդ չկար: Ռոսիայի կանգառում մի կերպ, ուղևորների միջով ճանապարհ բացելով, խցկվելով կարողացա իջնել:

Միշտ մի քանի կանգառ առաջ ձեռքումս պատրաստ պահում եմ գումարը, որ պիտի տամ վարորդին իջնելիս: Գումարը տվեցի, մանրը վերցրեցի ու իջա:

Մտքերով ընկած մանրը դրեցի գրպանս ու զգացի, որ գրպանումս ինչ-որ բան կա: Ա՜յ քեզ բան, այն, որ ավտոբուսում գողություն են անում լսել էի, բայց, որ գրպանումդ բան են դնում, չէի լսել:

Հանեցի տեսնեմ թուղթ է, վրան համար էր գրված ու գեղեցիկ ձեռագրով գրված էր՝ զանգահարիր ինձ:

Դե արդեն պատկերացրեք ինչեր անցան մտքովս… գուցե այն շլացուցիչ կազմվածքով շիկահե՞րն էր նամակը գրողը, որ մի պահ նայեց ինձ ու հայացքը արագ թեքեց:

Քայլում էի դեպի տուն ու արդեն մտովի հազար անգամ խոսել էի հետը, խոսակցությունը ամեն անգամ տարբեր ընթացք էր ստանում…

Վերջապես հասա տուն: Տան ճանապարհը դեռ այսքան երկար չէր եղել ինձ համար:

Արագ բարձրացա տուն: Տանեցիներին առանց բարևելու, առանց կոշիկներս հանելու, գրեթե վազելով հասա սենյակս ու դուռը կողպեցի ներսից…

Մի քանի վայրկյան արագ ինձ տրամադրեցի ու զանգահարեցի: 

Շարունակությունը՝ այստեղ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular