ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լարվածությունը խորանում է. Գայանե Աբրահամյանի հաղորդման հիման վրա հարցաքննվել է Աննա Օհանյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը ներգրավված է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի բողոքի հիման վրա հարուցված քրեական գործում և հարցաքննվել է վկայի կարգավիճակով: Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում հաստատեց Էկոնոմիակայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը։

Վերջինս նախաքննական գաղտնիքից ելնելով՝ հրաժարվեց այլ մանրամասներ հայտնել:

Նշենք, որ Գայանե Աբրահամյանը 2019 թ. հունիսի 26-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ բացահայտելով, թե ով է իր հասցեին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում սպանության սպառնալիքով գրառումներ կատարած ՖԲ օգտատեր Ռոբերտ Ավագյանը։ Այս առիթով պատգամավորը դիմել էր ոստիկանություն։

Հունիսի 25-ին պարզվեց, որ Գայանե Աբրահամյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել «Ադեկվադ» ՀԿ-ի ղեկավար Արթուր Դանիելյանը, ով հարցաքննություննից հետո ֆեյսբուքյան տեսաուղերձով հայտնել էր դրա մասին։ Նշենք, որ գործի շրջանակում հարցաքննվել են նաև այլ անձինք:

Ի դեպ, թեև դեռևս հայտնի չէ, թե ինչ առնչություն կարող է ունենալ Էկոնոմիկայի մամուլի խոսնակը տվյալ դեպքի հետ, սակայն վերհիշելով որոշ ժամանակ առաջ պատգամավորի կողմից նրա հասցեին հնչեցրած արտահայտությունները, կարելի է ենթադրել, թե որտեղից է գալիս լարվածությունը։

Մասնավորապես, մարտի 22-ին՝ ԱԺ-ում՝ դիմելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին, պատգամավոր Գայանե Աբրահամյանն ասել էր. «Իմ մտահոգությունը ձեր նախարարության առումով մի փոքր այլ է։ Գերատեսչության մամլո խոսնակի՝ ի դեմս Աննայի, մամլո խոսնակ ունեք, որը տարիներ շարունակ ըստ էության ամբողջությամբ ծառայել է Հանրապետական կուսակցությանը՝ լինելով նաև կուսակցության անդամ։ Ներողություն հարցադրման համար, բայց սա իսկապես կարծում եմ՝ հիմնարար խնդիր է։ Արդյո՞ք նա ազնվորեն կարող է ներկայացնել այն ամբողջ աշխատանքը, որ այսօր է իրականացվում»,- ասել էր նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular