ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բոգոն բերման է ենթարկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քիչ առաջ Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանից բերման է ենթարկվել «ավտոկայանի նայող», քրեական հեղինակություն Բոգո մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանը (Սիմոնյան ազգանունը փոխել է): ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում ՀՀ ոստիկանությունից հաստատեցին այս տեղեկությունը:

Հարցին՝ ի՞նչն է բերման ենթարկելու պատճառը, ոստիկանությունից փոխանցեցին, որ այլ ինֆորմացիա չեն կարող հաղորդել։

Նշենք, որ Բոգոն ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի մտերիմն է, ինչպես նաև գործարար Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) խնամին:

Հիշեցնենք, որ մարտ ամսին ոստիկանության 6-րդ վարչության դիմակավորված աշխատակիցները «Կիլիկիա» ավտոկայանում հատուկ գործողություններ էին իրականացնում և մի շարք ապօրինություններ էր բացահայտվել, նա սեփական սենյակն ու հյուրանոցն էր կառուցել ավտոկայանի շենքում։ Բոգոյի անունը կապվում էր նաև ամիսներ առաջ «Կիլիկիա» ավտոկայանի տնօրեն նշանակված Ռոման Համբարձումյանի մեքենան վառելու հետ։

Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանն էլ բազմիցս հայտարարել է, որ Բոգոյին պատկանող մեքենաներն ապօրինաբար ուղևորափոխադրումներ են իրականացնում՝ խոչընդոտելով իր ընկերության գործունեությանը։

ԼՈւՐԵՐ.com-ի աղբյուրները փոխանցել էին՝ Բոգոն իշխանափոխությունից հետո «շատ լարված է, հետը խոսել չի լինում»: Կան խոսակցություններ, որ նոր իշխանությունները մեծ ուշադրությամբ հետևում են Բոգոյի գործունեությանը և առանձին անձինք անգամ աչք են դրել ունեցվածքի վրա՝ Բոգոյին ասելով՝ բեր առանց աղմուկի մեզ հետ կիսվիր:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular