ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախարար Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 27-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների հետ, որի ընթացքում քննարկվել են մարզային, համայնքային և ենթակառուցվածքային  նշանակության մի շարք հարցեր։ Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ի թիվս օրակարգային մի շարք հարցերի՝ նախարար Պապիկյանն անդրադարձել է մարզերի բնակավայրերում խմելու ջրամատակարարման բնագավառում առկա խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին։ Այդ ուղղությամբ նախարարը մարզպետներին հանձնարարել է գույքագրել և ըստ լուծման հրատապության նախարարություն ներկայացնել խմելու ջրի խնդիր ունեցող համայքների անվանացանկը։ Նրա խոսքով խնդրի համակարգային լուծումը անհրաժեշտ է դիտարկել պետություն-մասնավոր հատված ձևաչափի շրջանակներում, այդ իսկ պատճառով ոլորտի տնտեսվարողների հետ հարկավոր է քննարկել ու համաձայնեցնել տեղորոշված համայնքներում խմելու ջրի ներքին ջրագծերի անցկացման և ջրամատակարարման ցանցի բարելավման ներդրումային ծրագրերը։

Խորհրդակցության ընթացքում մարզպետներին է ներկայացվել նաև  ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի թվով հինգ նիստերի ընթացքում հաստատված ծրագրային հայտերը։ Համաձայն դրա՝ ՀՀ մարզերից հանձնաժողով է ներկայացվել 352 հայտ, որից հաստատվել է 330-ը՝ շուրջ 16 մլրդ դրամ արժողությամբ։ 20 ծրագրի մասով շինարարական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են, 125 ծրագիր գտնվում է մրցութային փուլում, որոշ նախագծեր դեռևս գտնվում են լրամշակման և նախամրցութային փուլում։

Նախարարը խոսել է նաև մարզերում ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական ծրագրերի մասին և հորդորել մարզպետներին աջակցել շինարարական աշխատանքների անխափան ապահովման ընթացքին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular