ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եսիմ ում խոստումներ են տվել, որ էս գծերը իրենցն են լինելու». Երևան-Արմավիր երթուղու տնօրեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Մի քանի օր է՝ Երևան-Արմավիր-Երևան երթուղին սպասարկող երթուղայինները չեն աշխատում, վարորդները գործադուլ են անում։ Տևական ժամանակ է ինչ երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ընկերության տնօրենն ու աշխատակիցները  բարձրաձայնում են, որ Երևան-Արմավիր-Երևան երթուղին ապօրինաբար սպասարկում են նաև այլ մեքենաներ, ինչը վնասում  է իրենց գործունեությանը:

Երեկ՝ հունիսի 25-ին, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն իրենց մոտ է հրավիրել «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանին՝ պարզաբանելու ուղևորափոխադրումներ չիրականացնելու պատճառները: Ըստ Տեսչական մարմնի՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի12-րդ հոդվածի 2-րդ մասի դ.1 կետի համաձայն՝ երթուղին ինքնակամ չսպասարկելը, բացառությամբ ՀՀ օրենքով սահմանված դեպքերի, հանդիսանում է երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Շուշանիկ Խաչատրյանն ասաց, որ վրդովված է Տեսչական մարմնի վերաբերմունքից:

«Տեսչական մարմինը ինձ հրավիրել էր ձեռք առնելու: Տեսչության պետի տեղակալը ժպտալով ասում է՝ դուրս եկեք աշխատեք, էսքան դիմացել եք, մի քիչ էլ դիմացեք, արդեն ամսի 1-ից թույտվություն ունենք ակտեր գրելու: Ես ծիծաղի, ձեռք առնելու առարկա եմ դարձե՞լ իրենց համար: Թող նախ իրենց պարտականությունները կատարեն: Այսինքն իրենք թույլ են տալիս, որ անօրինականները մտնեն գիծ թալանեն, ես էլ սպասե՞մ: 1 տարի է ոչ մի նախարար, փոխնախարար ու տեսչություն Կիլիկիա ավտոկայանին ուշադրություն չի դարձնում, ապօրինի աշխատող մեքենաներն էլ գնում կանգնում են, բա ինչի՞ չեն հանում էդտեղից: Էսքան փաստեր ունեք ա՛յ ընկերներ, ինչո՞ւ ոչինչ չենք անում: Իրենք ոչ թե չեն կարողանում, այլ չեն ուզում արած լինեն, միտումնավոր է արվում, որ իմ հիմնարկը վերանա, որովհետև եսիմ ում խոստումներ են տվել, որ էս գծերը իրենցն են լինելու: Բազմիցս հայտարարել եմ Կիլիկիա ավտոկայանի պետ Լաուրա Մկրտչյանը աշխատող չէ, 10 տարի թալան է անում»,- ասաց Խաչատրյանը: 

Նա նշեց՝ ընկերությունը սնանկանում է, իսկ պատկան մարմիններն անգործության են մատնված. «Ամեն անգամ ինձ խաբելով, փափուկ բարձ դնելով գլխիս տակ՝ ժամանակ են սպառում: Էլ ի վիճակի չեմ սպասելու, ասել եմ ապօրինի գծերը կմաքրեն կաշխատեմ, չեն մաքրի՝ չեմ աշխատի: Մեկ տարի է դիմում եմ, ասում եմ՝ անօրինականությունները վերացրեք աշխատենք: Էդքան վարկ եմ վերցրել, մեքենաներ եմ ձեռք բերել, ներդրում եմ արել, բայց  ոչինչ չեն անում, հիմնարկս հողին են հավասարեցրել»,- դժգոհեց «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն:

Սոնա Հարությունյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular