ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կնոջը դանակի շուրջ 70 հարվածով սպանելու մեջ մեղադրվողը կմնա կալանքի տակ

ԻՐԱՎՈՒՆՔ
 

Վերաքննիչ  քրեական դատարանն անփոփոխ է թողել կնոջը դանակի շուրջ 70 հարված հասցնելով սպանելու մեջ մեղադրվող Կարեն Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Վերաքննիչ  քրեական դատարանն օրերս անփոփոխ է թողել կնոջը դանակի շուրջ 70 հարված հասցնելով սպանելու մեջ մեղադրվող Կարեն Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Նշենք, որ Հովհաննիսյանի պաշտպանները դիմել էին Վերաքննիչ դատարան՝ պահանջելով վերացնել Կարեն Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը կամ փոփոխել`ընտրելով ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց, իսկ  կալանավորումն ընտրելու հիմքերը առկա գտնելու դեպքում քննության առնել Կարեն Հովհաննիսյանին գրավի դիմաց ազատ արձակելու հնարավորությունը` սահմանելով գրավի գումարի չափը:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արշակ Վարդանյանի որոշում է կայացրել մերժել պաշտպանների բողոքը և Կարեն Հովհաննիսյանի կալանավորումն անփոփխ թողնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի 2019 թ. ապրիլի 27-ի որոշումը թողել է ուժի մեջ։

Հիշեցնենք, որ Կարեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդված 2-րդ մասի 5-րդ կետով` առանձին դաժանությամբ սպանության համար։

Ըստ մեղադրանքի՝  նա սիրային կապի մեջ է գտնվել Մարիամ  Դանիելյանի հետ և 2016թ. ունեցել են մեկ երեխա: Նրան տեսակցելու հարցի շուրջ տևական ժամանակ ունեցել են լարված հարաբերություններ: 2018թ. օգոստոսի 30-ին՝ ժամը 07:33-ի սահմաններում Կարեն Հովհաննիսյանը գնացել է Մարիամ Դանիելյանի կողմից վարձակալած Երևանի Արարատյան փողոցի 77-րդ տուն, որտեղ վերջինիս առանձին դաժանությամբ սպանելու դիտավորությամբ, գիտակցելով նրա կյանքի համար իր գործողությունների վտանգավոր բնույթը, նախատեսելով դրա հետևանքները, սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ 65-ից ավել հարվածներ է հասցրել Մարիամ Դանիելյանի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգաններին ու մարմնի մյուս մասերին և այդ եղանակով առանձնակի ֆիզիկական տառապանքներ պատճառելով՝ սպանել է վերջինիս:

Կարեն Հովհաննիսյանի վերաբերյալ գործը ներկայումս քննվում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Դավիթ Բալայանի վարույթում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular