ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գորայք համայնքում նշանակվել են նոր ընտրություններ. դատարանն անվավեր էր ճանաչել նախորդ արդյունքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքում հունիսի 30-ին նշանակվել են նոր տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Այս մասին ասաց Գորայք համայնքի ղեկավարի թեկնածուի պաշտպան Գևորգ Մկրտչյանը՝ նշելով, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը անվավեր էր ճանաչել հունիսի 9-ին Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների արդյունքները:

«Հունիսի 9-ին Գորայք համայնքի ՏԻՄ ընտրություններում առկա էր խախտում և պայմանավորված էր այն հանգամանքով, որ համայնքի ղեկավարի ծրարների տուփում եղել է  59 կնքված ծրար, որը օրենքով համարվում է ավելորդ գրառում, քանի որ այդ ծրարները այլևս չեն կնքվում: Այստեղ կարևոր էր այն հանգամանքը նաև, որ ընտրված անձը և հայցվորի ձայների տարբերությունը ընդամենը 15 էր: Այսինքն` այս 59 ծրարները ակնհայտորեն բերում էր նրան, որ կասկածի տակ էր դնում դրանում ընտրողի ազատ կամքի արտահայտումը»,- ասաց Մկրտչյանը:

Պաշտպանը նշեց, որ այդ ծրարները պետք է անհապաղ մարվեին, սակայն չգիտես ինչու հանձնաժողովի նախագահը միանձնյա որոշում է, որ այդ ծրարները պետք է ոչ թե մարվեն, այլ հաշվարկվեն:

«Հետագայում մեզ համար նաև կասկածելի եղավ նաև այն փաստը, որ տարածքային  ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը առանձին հաշվարկ է կատարել այդ կնքված ծրարներում գտնվող քվեաթերթիկները, թե այդ քվեաթերթիկներում ում օգտին են քվեարկել»,- ասաց Մկրտչյանը՝ նշելով, որ այդ հաշվարկը իրենց համար շատ կասկածելի էր և հնարավոր էր, որ այդ կնքված քվեաթերթիկներով փորձ էր կատարվել վերահսկողություն իրականացնել ընտրողների քվեների նկատմամբ:

Փաստաբանը նշեց, որ այդ բոլոր փաստերը հայցի տեսքով ներկայացրել էին Վարչական դատարան:

«Այդ խախտումը առկա էր և ապացուցված էր, քանի որ տարածքային հանձնաժողովը նույնպես ընդունել էր այդ մասին իր դիրքորոշումը և նույնիսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին միջնորդել էր այդ ծրարները կնքած հանձնաժողովի անդամներին և նախագահին զրկել հետագայում հանձնաժողովներում ընդգրկվելու հնարավորությունից»,- ընդգծեց Մկրտչյանը:

Պաշտպանը կարծում է, որ դատարանը անաչառ քննություն է իրականացրել և որոշում է կայացրել անվավեր ճանաչել տարածքային ընտրական հանձնաժողովի որոշումները և Սյունիքի մարզի Գորայք համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները: 

Անվավեր ճանաչված ընտրություններում համայնքի ղեկավար էր ընտրվել անկուսակցական Աշոտ Աղաջանյանը, նա  հավաքել էր 531 քվե։ Երկրորդ տեղում էր Արտյոմ Գրիգորյանը, ով որոշել էր արդյունքները վիճարկել դատարանում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular