«Գողական ռազբորկա»՝ Երևանի կենտրոնում. Հյուսիսային պողոտայում «օրենքով գողերի ռազբորկան» վերածվել է ձեռնամարտի
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերին քաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, «գողական ռազբորկա» է տեղի ունեցել, որին մասնակից են եղել «օրենքով գողեր» Զապը, Լենինականցի Սուրոն, Վրացի Կոբան և Ժիրոն։
Ըստ տեղեկությունների՝ Ժիրոն միայնակ է եղել երեքի դեմ և վիճաբանությունը վերածվել է ձեռնամարտի, ու միայն «օրենքով գողերը» նշված վայրից ճողոպրել են այն ժամանակ, երբ այդ պահին այդտեղով անցնելիս է եղել ոստիկանական ավտոմեքենան, որը միացրած է եղել ազդանշաններն ու «միգալկաները»։
Ըստ տեղեկությունների՝ վեճի պատճառը եղել է օրեր առաջ Աշտարակում տեղի ունեցած դանակահարության մի դեպքը, որի համար Աշտարակի ոստիկաններն ու տեղի քննիչները որոնում են Օշականցի Գևորիկի եղբոր տղաներին։
Այդ մասին ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը։
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ Հովհաննես Նիկողոսյանի որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշով:
Նշված քրգործը հարուցվել էր օգոստոսի 4-ին Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցում 4 անձի՝ անհայտ անձի կամ անձանց կողմից դանակահարելու փաստով: Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնի և նույն մարզի քննչական վարչության կողմից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով որոնվում են հանցագործ աշխարհում հայտնի, օրենքով գող Օշականցի Գևորիկի եղբոր տղան ու նրա ընկերները:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ունեին օպերատիվ տվյալներ, որ դանակահարությունը կատարվել էր նշված անձանց կողմից, ովքեր դեպքի վայրից դիմել են փախուստի երկու BMW X5 մակնիշի ավտոմեքենաներով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: