ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապրելու մեկ տոկոս հավանականությամբ հոսպիտալ տեղափոխված զինվորը ոտքերի շարժունակությունը թողած ընտանիքի վարկերով է անհանգստացած. «Հայկական ժամանակ»

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած Ռոնալդ Սահակյանը,որն ինչպես ինքն Է ասում, հոսպիտալ է տեղափոխվել ապրելու մեկ տոկոս հավանականությամբ, բուժաշխատողների պրոֆեսիոնալիզմի, սրտացավության ու հոգատարության շնորհիվ հաղթահարել Է այդ վիճակը։

Բայց հիմա, հետագա բուժման, ոտքերի շարժունակությանը վերականգնելու մասին մտածելուն զուգահեռ նրան հանգիստ չեն տալիս ընտանիքի վարկային պարտավորությունները. այդ պարտքերը կուտակվել են. և ծնողները պատկերացում չունեն, թե ինչպես են վճարելու դրանք։

«Ես իմ հորը ամիսը մի անգամ եմ տեսնում, որ կուզենայի ինձ մոտ շուտ-շուտ գար։ Բայց չի կարողանում, հողագործությամբ Է զբաղվում, որ հասցնի գոնե մեր վարկերը մի քիչ տա։ Պապան աշխատում է, մի կողմից մեզ Է օգնում, մի կողմից էլ աշխատու

մ է, որ գումար լինի, վարկերը փակի։ Թե որտեղից պիտի փակենք, մենք էլ խաբար չենք։ Մնացել ենք սոխի հույսին, որ սոխ հանենք, գոնե տանենք, կիսատ-կիսատ փակենք։

Ընդհանուր ունենք երևի 3 միլիոն դրամի վարկ։ Կուզենայինք, որ մեր պետությունը մեզ մի բանով աջակցեր, թող ընդհանրապես չեղյալ չանեն, գոնե մի երեք տարով սառեցնեն, մինչև ոտքի կանգնեմ կամ ինչ-որ մի բան անենք, որ իմ ծնողները կարողանան այդ վարկը փակել։

Մենք Էլ դա ենք իրենցից խնդրում։ Մորս անունով ոսկի ունենք դրած, չի կարողանում գնա, ոսկին հանի կամ ժամկետ ավելացնի, դրա վրա Է տուգանք գալիս... Ըտենց. էլի»,– մտահոգ ասաց Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ Ռոլանդը։ Մայրն ու հորեղբայրն էլ պատասխանեցին, որ վարկերը չեն վճարելու, քանի դեռ Ռոլանդին ոտքի չեն կանգնեցրել։ Անհրաժեշտ բավական մեծ ծախսերը Ռոլանդի հարազատներն այս ընթացքում կարողանում են հոգալ բարի մարդկանց տրամադրած ֆինանսական աջակցության շնորհիվ:

Հ.Գ. ՀՀ առողջապահության նախարարությունից երեկ չհաջողվեց պարզաբանումներ ստանալ, թե վիրավոր զինծառայողներին արտերկիր տեղափոխելու հետ կապված ինչ ծրագրեր կան։ Բայց, ըստ ոչ պաշտոնապես ստացած տեղեկության, նման հարց քննարկվում Է երեք զինծառայողի վերաբերյալ։ Նախատեսվում է, որ համապատասխան հանձնաժողովի նիստը լինելու Է այսօր Թե խոսքը որ զինծառայողների մասին է, երբ և որ երկիր տեղափոխելու հարց Է դրված, առայժմ պարզել չհաջողվեց»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular